«Արցախի մշակութային արժեքներով հետաքրքրված են օտարերկրյա որոշ զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից»
Արդեն քանի ամիս է Արցախում իրականացվում է էկոգյուղի մոդելի ներդրման նախագիծ` «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի», «Էկոգյուղ» և «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների համագործակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց «Էկոգյուղ» ՀԿ նախագահ Եվա Հարությունյանը:
Նա ասաց, որ դրա նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում էկոգյուղի զարգացումը:
Նշենք, որ Էկոգյուղի հիմնական չափանիշներն են՝ էկոկրթությունը, օրգանական գյուղատնտեսության չափանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ստացումը, աղբի տեսակավորման, վերամշակման և էներգախնայողության խթանումը, էկոտուրիզմի և ագրոտուրիզմի զարգացումը:
«Արցախի այս համայնքներում կան հարյուրավոր մշակութային արժեքներ, որոնց մասին մարդիկ այնքան էլ տեղյակ չեն, սակայն այդ արժեքների նկատմամբ օր օրի հետաքրքրությունը կմեծանա, եթե ինչպես հարկն է մատուցվի»,-նշեց Ե. Հարությունյանը:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ ծրագրերի շրջանակում նախագծվել և ստեղծվել են երթուղիներ էկոտուրիզմի համար, տեղադրվել են տեղեկատվական, ուղեկցող և այլ տիպի ցուցանակներ էկոերթուղիների, տարածքի կենսաբազմազանության և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ:
«Էկոգյուղի ստեղծման նպատակն է համայնքներն ու բիզնեսը զարգացնել, որպեսզի գյուղացիները օգտվեն զբոսաշրջիկների հոսքից»,-նշեց Ա. Գասպարյանը:
Եվա Հարությունյանն ասաց, Արցախի մշակութային արժեքներով հետաքրքրված են օտարերկրյա որոշ զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից:
«Եթե գյուղացին իմանա, որ բնության միջոցով, ավելի շատ եկամուտ կստանա, ապա ավելի շատ կպահպանի իր գյուղը իր կենսաբազմազանությունը»,-նշեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահը՝ ավելացնելով, որ ծրագրի նպատակներից մեկն էլ համայնքները բնապահպանական ծրագրերում ներգրավելն:
«Էկոգյուղ» ՀԿ նախագահի խոսքերով արշավների գնացող զբոսաշրջիկները ուսապարկերով աղբ են հավաքում և երբեք աղբը չեն թողնում այդ բնակավայրում, եթե համոզված չեն, որ այն կտեղափոխվի:
Նախորդող հրապարակում՝
«Էկոխնձորիստան». էկոգյուղերի ցանց՝ Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան