Հայկի մոր ցանկությունն է երեխայի ձեռքը բռնած տոտիկ-տոտիկ դպրոց տանել
Հայկ Ներսիսյանը ծնվել է խոր անհաս՝ հղիության 5.5 ամսում, 600 գրամ քաշով, Մանկական ուղեղային կաթվածով: Բժիշկները չէին հավատում, որ երեխան կարող է ապրել, մորն առաջարկել են հրաժարվել երեխայից: Մայրը չի համաձյնվել, փոխարենը հայրը հրաժարվել է և կնոջից, և երեխայից:
Հիմա Հայկը 5 տարեկան է: Քայլել չի կարողանում: Մայրը բարի մարդկանց հանգանակաությունների շնորհիվ կարողացել է մի անգամ Հայկին Գերմանիա հասցնել՝ այնտեղ նախավիրահատական բուժման կուրս է անցել: Այդ ժամանակ 34 հազար եվրո էր պետք, ծախսված գումարի մասին «կոպեկ-կոպեկ» հաշվետվություն է ներկայացրել իրենց օգնողներին:
Panorama.am-ի հետ զրույցում Հայկի մայրը՝ Պայծառ Ներսիսյանն ասաց, որ երեխայի մոտ չեն զարգացել կոնքազդրային մասերը. «Եղջերափոսիկները Հայկի մոտ չկան, պետք է արհեստական կերպով, նոր պատվաստանյութով այդ մասը հավաքվի, բացի այդ երեխան ի ծնե երկկողմանի հոդախախտ է: Մենք տարվա մեջ 2-3 անգամ օրթոպեդի մոտ ենք եղել, նա այդ խնդիրը չի տեսել: Մոսկվայում այդ խնդրի մասին իմացանք, դրա պատճառով էլ Հայկը ոտքերի վրա հենվել չի կարողանում»:
Գերմանացի բժիշկները խորհուրդ են տվել Հայկին վիրահատել մինչև վեց տարեկան դառնալը, քանի որ այդ տարիքում արդեն ոսկրացում է սկսում, ինչից հետո բժիշկներն այլևս օգնել չեն կարող: Հայկը ինտենսիվ վերականգնողական բուժման մեջ է, նրան նախապատրաստում են վիրահատության. «Մեծ վիրահատություն է լինելու, 12 ժամ է տևելու, հատուկ պատվաստանյութով իր տարիքին համապատասխան եղջերափոսիկ պետք է հավաքեն: Շատ մեծ ու բարդ վիրահատության ենք գնալու, դրանից հետ կսկսենք քայլել»:
Ամեն րոպե որդու քայլել կարողանալու համար պայքարող մայրն ասում է, Հայկը մտավոր շատ զարգացած երեխա է. «Ուզում եմ ամեն ինչ անել, որ Հայկը դպրոց գնա: Խնդրում եմ՝ օգնեք Հայկիս գոնե ոտքերի վրա հենվել, որ գոնե ձեռքս շբռնած տոտիկ-տոտիկ դպրոց գնա»:
Վիրահատության օրը գերմանական կլինիկայում արդեն նշանակված է՝ 15.03.2016թ.: Հայկը մյուս տարվա փետրվարին պետք է լինի կլինիկայում: Վիրահատության ու հետվիրահատական փուլի համար 100 հազար եվրո է անհրաժեշտ. «Գերմանացի մասնագետների կողմից բոլոր ծախսերը հիմնավորված փստաթղթերով ունենք: 100 հազար եվրոյից մենք 15 հազարն ունենք»:
Պայծառ Ներսեսյանի հեռախոսահամարն է՝ +37493 58-66-21:
Կից ներկայացնում ենք Հայկի հիվանդության պատմությունը՝ տրված գերմանացի բժիշկների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում