ՊՆ. Զինվորականը ձորն է գլորվել սեփական մեքենայով
«Վայոց Ձորի մարզում ձորը գլորված զինվորականը եղել է սեփական մեքենայով: Ավագ լեյտենանտ Հրայր Գևորգյանը սեփական մեքենայով կողաշրջվել է, վիճակը ծանր կայուն է: Ավել բան չեմ կարող ասել»,-Panorama.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հունիսի 7-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գորադիզ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զեդեա Հորադիս ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Մ., ծնվ.1967թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 400 մ:
Հրշեջ - փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Մ.-ին, ուղևորներ` Հ. Գ.-ին (ծնվ.1964թ.) և Ս. Գ.-ին (1956թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետև Հ.Գ.-ը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը կայուն ծանր: