Լավրով. ԵՏՄ-ի կողմից ԵՄ-ին ուղղված համագործակցային ազդակները հետաքրքրել են ԵՄ-ին
Այսօր տեղի է ունեցել ՌԴ և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպում, որի ընթացքում քննարկվել է նաև ԵՏՄ զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ-ն ավելի է հետաքրքրվում այն ազդակներով, որ տաիս է ԵՏՄ-ն:
«Մենք (ՌԴ և Բելառուսի ԱԳՆ-ները) նկատել ենք, որ այն ազդակները, որոնք ԵՏՄ-ն ուղղում է Եվրամիության ուղղությամբ երկու կառույցների միջև կապերի ձևավորման վերաբերյալ սկսել են ԵՄ-ում ավելի ու ավելի հետաքրքրությամբ վերաբերբերվել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո: