11 գազալցակայան արդեն տուգանվել է
Ավտոգազալցակայանների ստուգումների ընթացքում 11 գազալցակայան արդեն տուգանվել է: Այս մասին զեկուցվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:
Ներկայացնելով Երևանում կազմակերպված ստուգումների ամփոփ տվյալները՝ ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ասել է, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում և այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացը սկզբից ի վեր 11 գազալցակայան արդեն տուգանվել է:
Նախարար Արմեն Երիցյանը հորդորել է միայն տուգանքներով չսահմանափակվել և խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:
Հիշեցնենք, որ կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար` ՀՀ ՏԿԱԻ նախարարի 01.06.2015թ. թիվ 509-Ա հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ԱԳԼՃԿ-ներում ուսումնասիրություններ կատարելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում երկու գազալցակայանի հետագա շահագործումը դադարեցվել է
Ռոբերտ Թովմասյան. Պայթյունների 99 տոկոսի պատճառը գազաբալոններն են
Գազալցակայանների անվտանգության հետ կապված խիստ նորմեր են գործելու ԵՏՄ-ի շրջանակներում. փոխնախարար
Կապանի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժածը մահացել է
Չարենցավանում գազալցակայանի պայթյունի հետևանքով աշխատակիցը մահացել է
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին