Շաբաթվա վերջին Պուտինը կմեկնի Ադրբեջան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս շաբաթվա վերջին նախատեսվում է Ռուսաստանի ղեկավարի պաշտոնական այցը Ադրբեջան: Այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
«Ընթացիկ շաբաթվա ընթացքում նախագահը կայցելի Իտալիա, իսկ արդեն շաբաթվա 2-րդ կեսին, ավելի մոտ`վերջին, կայցելի նաև Ադրբեջան»,-մանրամասնել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ մարտի վերջերին Պեսկովը հայտարարել էր, թե իսկապես կա հավանականություն, որ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվեի Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին:
«Իսկապես, հրավերը ստացվել է, սակայն երբ վերջնական որոշում կկայացվի հրավերն ընդունելու մասին, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի»,-նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ կայանալիք համաեվրոպական սպորտային խաղերը, որոնք Օլիմպիական խաղերի եվրոպական տարբերակն են ենթադրում, կայանալու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Խաղերի բացման արարողությունը նախատեված է հունիսի 12-ին: