Թուրք լրագրողի սկանդալային գրառումը. «Իշխող կուսակցությանը ձայն տված բնակչության 41 տոկոսն ապուշ է»
Թուրքիայի ընդդիմադիր լրատվամիջոցներից «Cumhuriyet» պարբերականի սյունակագիր Մինե Քըրըքքանաթը «Twitter»-ում սկանդալային գրառում է կատարել 25-րդ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Նա քննադատել է Թուրքիայի բնակչության այն հատվածին, ովքեր ձայն են տվել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը: Գրառման մեջ հիշեցնելով թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինի թևավոր այն խոսքը, թե «Թուրք ազգի 60 տոկոսն ապուշ է», լրագրողը նշել է. «Ազիս Նեսինը անարդար գտնվեց: Ոչ թե 60 տոկոսն է ապուշ, այլ` 41 տոկսոսը»:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող ԱԶԿ-ն, հավաքելով շուրջ 41% ձայն, չի կարողացել մեծամասնություն կազմել նորընտիր խորհրդարանում: