«Առնվազն կրկնապատկելու տեղ ունենք». Վ. Գաբրիելյանը՝ կանանց ձեռներեցության մասին
«Շատ դժվար է ասել, թե այսօր Հայաստանում քանի կին ձեռներեց կա, որովհետև մենք ունենք նաև դեպքեր, երբ ձեռներեցությունը ձևակերպված է ամուսնու անունով, բայց կինն է զբաղվում»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրելյանը` այսօր մեկնարկած Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթի համաժողովի ժամանակ:
«Կանանց պասիվությունը գալիս է պատմականորեն, այնպես չէ, որ Հայաստանում կանայք դարեր շարունակ զբաղվել են գործարարությամբ և հիմա դադարել են: Պետք է ողջունել, որ հիմա կանայք բիզնեսով հիմա ավելի շատ են զբաղվում, քան տասը կամ քսան տարի առաջ»,-ասաց Վ. Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ կանանց ձեռներեցությունը առնվազն կրկնապատկելու տեղ ունենք:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկեց Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը, որը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ կին ձեռներեցների ցանցը:
Երևանյան շաբաթի ընթացքում կանցկացվի միջազգային համաժողով, էքսպո ցուցահանդես և մի շարք այլ ճանաչողական ծրագրեր:
Նախորդող հրապարակում՝
Մեկնարկեց Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը (լուսանկարներ)