Նաիրիտցիներն իրենց ամբողջ աշխատավարձը կստանան մինչև հուլիս. Հանդիպում՝ վարչապետի և նախարարի հետ
Մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիները կստանան իրենց ամբողջ աշխատավարձը, որը կուտակվել է վերջին տարիների ընթացքում: Panorama.am-ին նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն ասաց, որ այդ մասին իրենց տեղյակ է պահել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Այսօր նաիրիտցիները հավաքվել էին կառավարոթյան շենքի մոտ՝ սպասելով, որ իրենց ընդունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրանց նախ մոտեցել է նախարար Զախարյանը: Ա. Հարությունյանի խոսքով, այնուհետև իրենց ընդունել է նաև կառավարության ղեկավարը:
«Վարչապետի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև նախարարը, վերահաստատեցին պնդումը, որ մինչև հուլիսի 15-ն ամբողջ աշխատավարձը կստանանք: Ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, ասացին, որ պատրաստ են հանդիպել ցանկացած ներդրողի հետ, ով ցանկանում է վերագործարկել «Նաիրիտը», - նշեց նա:
Ա. Հարությունյանի խոսքով, համակարգող խումբը կորոշի, առաջիկայում շարունակե՞լ բողոքի ակցիաները, թե՞ ոչ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը: Նրանք նաև կառավարության շենքի մոտ երկօրյա նստացույց էին արել:
Նախորդող հրապարակումներ՝
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից
Նաիրիտցիների նախազգուշական նստացույցն ավարտվեց
Գիշերը բաց երկնքի տակ անցկացրած նաիրիտցիներին ոչ ոք դեռ չի մոտեցել (Լուսանկարներ)
«Վարչապետ, իջի՛». Նաիրիտցիները երկօրյա նստացույց են սկսել (տեսանյութ)
Նաիրիտցիներն ակցիաներից անցնում են նստացույցի
Զախարյանը հուսով է, որ մինչև տարեվերջ նաիրիտցիների ամբողջ աշխատավարձը կմարվի
«Նաիրիտ» գործարանում անցկացված աուդիտի պատասխանը կլինի երկու օրից