Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ է անցել 13 մասնակից
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի որոշմամբ 25 մասնակցից հաջորդ փուլ է անցել 13 ջութակահար 10 երկրից՝ Կիմ Յոկյունգ (Կորեայի Հանրապետություն), Կամիշիկիրյո Այկո (Ճապոնիա), Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Փարսադանյան Անի (Հայաստան), Լուկաս Կայա (Էստոնիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Կարմենովա Մերուերտ (Ղազախստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Տարոսյան Ելենա (Ռուսաստան), Լեոն Նիքոլ (Վենեսուելա), Միլետիչ Իվա (Սերբիա), Նավասարդյան Արեգ (Հայաստան)։ Վերջիններս այսօր և հունիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայանան մրցույթի 2-րդ փուլում։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003թ-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Մրցույթը ուղղված է «դաշնամուր», «ջութակ» և «թավջութակ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ցուցադրված հնագույն ջութակներից մեկը ամբողջ տարով կտրամադրվի խաչատրյանական մրցույթի դափնեկրի
Երևանում ներկայացվեցին Ստրադիվարիուսի, Գալիանոյի և այլ վարպետների հնագույն ջութակները (լուսանկարներ)
«Աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության». Արմեն Սմբատյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն աչքի կընկնի մասնակիցների լայն աշխարհագրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա