Հակառակորդի կրակոցներից Բաղանիս գյուղի բնակչի տունը վնասվել է
Այս գիշեր հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակիչներից մեկի տունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Հիմա լավ ա ամեն ինչ, գիշերը ուղղակի հակառակորդը կրակոցներ տեղաց մեր գյուղացիներից մեկի լուսամուտափեղկն է վնասվել ու ապակին ջարդվել է», -ասաց գյուղապետը:
Վնասված տունը պատկանում է Հենզել Շահնազարյանին:
«Մեր գյուղում հակառակորդի կողմից կրակոցներ հաճախ չեն լինում»,-նկատեց գյուղապետը: