Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամն այցելել են Ագրո դպրոց
Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) այցելել են Ագրո դպրոց և տեղում ծանոթացան կատարված աշխատանքներին։ «Ագրո դպրոց» ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծում տալ սոցիալական խնդիրներին, ինչպես նաև կրթության և արտագաղթին առնչվող հարցերին։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նախգիծը հնարավորություն է ընձեռում դեռ դպրոցում ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին, սովորեցնում է ճիշտ գնահատել դաշտը, մրցունակ արտադրանք ունենալ և կարողանալ լավագույնս ներկայացնել արտադրանքը շուկայում՝ օգտագործելով մարքեթինգային միջազգային լավագույն փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները:
«Այսօր բոլորս ականատեսն ենք ջանադիր աշխատանքի, նոր յուրացված գիտելիքի կիրառման ու ամենօրյա խնամքի առաջին բերքահավաքի: Մեր նպատակն է, որ Beeline-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համատեղ հիմնած ջերմատան մշակույթը տարածվի մարզի և հետագայում նաև՝ Հայաստանի գյուղատնտեսական կրթության վրա՝ դարձնելով վերջինս ավելի օգտակար, թիրախավորված և հետաքրքրաշարժ Հայաստանի գլուղական համայնքների երեխաների համար»,- ասել է COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը։
«Երբ հայտարարեցինք «Ագրո դպրոց» ծրագրի մեկնարկի մասին ես շատ ոգևորված էի։ Կարող եմ ասել, որ այսօր ոգևորությունս կրկնապատկվեց նույնիսկ եռապատկվեց, երբ համայնքի երիտասարդների հետ հավաքեցինք Ագրո դպրոցի ջերմատան առաջին բերքը։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար, փոխանցելով մեր փորձն ու տեխնոլոգիաները և օգնում երիտասարդներին հաղթահարել դժվարությունները, ճիշտ կառուցել իրենց ապագան՝ դարձնելով նրանց կյանքն էլ ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ագրո դպրոց» ծրագիրն իրականցվում է չորս հիմնական փուլով. առաջինն ուսումնական ծրագրի մշակումը և ջերմատան կառուցումն է, որ արդեն իրականություն է, զուգահեռ իրականացվում է լսարանային և գործնական ուսուցում: Երրորդ փուլը փորձի փոխանակումն է այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, և վերջին քայլը առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարումը և վաճառքն է։ Ծրագրին մասնակցում են Արմավիրի մարզի Գետաշեն և շրջակա երեք համայնքների շուրջ 235 ավագ դպրոցականներ։
Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում, որը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակ ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»: «Make Your Mark» գլոբալ սոցիալական ռազմավարությունը միտված է թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան