Հայոց Ցեղասպանության բանաձևի պատճառով Թուրքիան հետ է կանչում դեսպանին Բրազիլիայից
Թուրքիան հետ է կանչել Բրազիլիայից իր դեսպանին այդ երկրի Դաշնային Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը։
Հայտարարության համաձայն, պաշտոնական Անկարան Բրազիլիայի Սենատի որոշումը համարում է «պատմական ճշմարտությունները խեղաթյուրող քայլ» և «անպատասխանտվության դրսևորում»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, թե այդօրինակ «քաղաքական որոշումներն ընդունվում են հայկական սփյուռքի ազդեցության ներքո» և չեն կարող փոխել «ոչ պատմական փաստերը, ոչ իրավական նորմերը»։
Տեղեկատվության համաձայն, բանաձևի ընդունումից հետո Անկարայում Բրազիլիայի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
Նախորդող հրապարակում՝
Նալբանդյան. Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված ցեղապանության մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան