Թուրք ընդիմադիր. քրդամետ կուսակցության վրա հարձակումների հետևում ԻՊ-ն է կանգնած
Թուրքական ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում կուսակցության գրասենյակների վրա հարձակումների հետևում Իսլամական պետության գրոհայիններն են կանգնած: Փոխանցում է «Reuters» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է` ավելի քան երեք մարդ է մահացել այն բանից հետո, երբ պայթյուն է տեղի ունեցել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Դիարբեքիրի գրասենյակի մոտ: Պայթյունի հետևանքով կան նաև բազմաթիվ զոհեր:
Քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը պայթյունի համար մեղադրել է Թուրքիայի իշխանություններին` առաջին հերթին երկրի հատուկ ծառայություններին, որ չեն կարողացել պատշաճ ձևով անվտանգության կանոնները ապահովել:
Նշվում է, որ Դեմիրթաշը չի բացահայտել, թե ով է իրեն տեղեկատվություն տրամադրել այն մասին, որ պայթյունի հետևում կանգնած են ծայրահեղական Իսլամիստական պետության գրոհայինները:
«Ադանայում և Մերսինում տեղի ունեցած պայթյունների հետևում կանգնած մարդը վերջերս է եղել Սիրիայում, որտեղ երկար ժամանակ է անցկացրել է Իսլամական պետության հետ: Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետ նույնպես կապ ունի մարդ, ով Իսլամական պետության հետ է ասոցացվում»,- նշել է Դեմիրթաշը: