Ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել և ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության նախարարությունների, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները