Պերմյակովի հարցով գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է ՌԴ դատախազության հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, և այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել:
Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կարողանա հասնել նրան, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում գտնվող ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ իրավապահներին: Հետագայում պարզվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ռուսական կողմից քրեական գործի նյութերն էր պահանջել ընդամենը: Այս պահին, սակայն, հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Պերմյակովի դատի ժամանակ, որն, ինչպես մի քանի անգամ հայտարարել է ռուսական կողմը, տեղի է ունենալու ՌԴ դատարանում, Հայաստանի դատախազությունը կկարողանա՞ մեղադրանք ներկայացնել, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան