Հասարակություն 11:41 09/06/2015

100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կարևոր նշանակություն ունի Ժնևում կայանալիք գիտաժողովը. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, նախօրեին մեկնարկել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նիստը բացվել է միասնական աղոթքով: Ընթեցվել է Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից մեկ հատված, ապա նիստի մասնակիցները լռության րոպեով հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես է եկել ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատորներ դոկտ. Ագնես Աբումը և Սասիմայի միտրոպոլիտ պրոֆ. Գեննադիոսը:

Այնուհետև ժողովականներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Գոհունակությամբ ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի հանդիպման շրջանակներում Քրիստոնեական Եկեղեցիների շուրջ քառասուն ներկայացուցիչների ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նորին Սրբությունը նշել է. «Մեր ժողովրդի և մեր երկրի կյանքում 2015 թվականը նվիրական է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առիթով Հայաստան այցելեցին կրոնական, պետական ու միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում և՝ հոգևոր առաջնորդներ: Մենք խոր մխիթարություն ապրեցինք, երբ Մեր հոգևոր եղբայրները, բարեսեր անհատներ իրենց զորակցությունը բերեցին մեր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին և արտահայտելով իրենց նվիրվածությունը առանց բռնությունների աշխարհ կերտելու տերունապատվեր առաքելությանը: Հայոց Ցեղասպանության հիշատակի հանդեպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաև որպես ջանք և վճռականություն՝ պայքարելու մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցվել կրոնի և Աստծո անվան շահարկմամբ՝ որպես կրոնական ֆունդամենտալիզմի դրսևորումներ:

Այս պահին, երբ մենք այստեղ համախմբվել ենք` խթանելու էկումենիկ հարաբերությունները, քննարկելու Եկեղեցիների միասնական պատասխանները աճող անհավասարության, աղքատության, պատերազմների վտանգի, կլիմայի փոփոխության և դրանց հետևանքների մասին, շատ քրիստոնյաներ, հատկապես Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի այլ մասերում կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հիշյալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելության մեջ: Տասնամյակներ առաջ ստեղծված Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը վաղուց ի վեր շահեկան դերակատարում է ստանձնել՝ նպաստելու աշխարհում մշտամնա խաղաղության ու արդարության հաստատման, ոճրագործություների կանխարգելման, ժողովրդավար ու իրավահավասար հասարակության կերտման գործին: Կառույց, որն իր ստեղծման առաջին իսկ օրերից ստանձնել է չափազանց պատասխանատու ու վեհ առաքելություն, որի հիմքում ընկած են քրիստոնեական սերն ու համամարդկային արժեքները»:

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը հայտնել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին և նրա Գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն մշտապես ցուցաբերվող բազմակողմանի աջակցության համար, որ դրսևորվել է նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրված ջանքերում:

«Գոհունակությամբ պիտի նշենք, որ 100-ամյակի միջոցառումներին մեր աղոթքներին միացան բազմաթիվ հոգևոր առաջնորդներ ու էկումենիկ կառույցների ղեկավարներ: Ի թիվս բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկա էին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի, Ամերիկայի Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղարները: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև առաջիկայում Ժնևում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքո»,-ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն առանձնացրել է քրիստոնյաների կյանքում հաճախ տեղ գտնող տարաձայնությունները, կարևորել մարդկությանը հուզող հիմնախնդիրների վերաբերյալ Քրիստոնեական աշխարհի միասնական դիրքորոշումը և դրանում էկումենիկ համագործակցության անհրաժեշտությունը:

«Սիրելիներ, Դուք Հայաստան եք ժամանել աշխարհի տարբեր երկրներից և ներկայացնում եք Քրիստոսի Եկեղեցու տարբեր ճյուղերը: Ձեզ բարի գալուստ ենք մաղթում մի երկրում, որն ունի հազարամյակների պատմություն, հինավուրց կրոն ու հարուստ մշակույթ: Այստեղ ապրում է հյուրընկալ մի ժողովուրդ, ով մեծապես կարևորում է համերաշխությունն ու համագործակցությունը կրոնների ու քաղաքակրթությունների միջև: Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Թող բոլորը մեկ լինեն, … որ աշխարհը հավատա» (Հովհ. ԺԷ 21): Քրիստոս է Եկեղեցու գլուխը, իսկ մենք, լինելով Նրա հիմնադրած Եկեղեցու մարմնի անդամները, ամենայն պարտավորվածությամբ ու սրբությամբ պիտի պատասխանատու լինենք ոչ միայն ինքներս մեր առջև, այլև մեր եղբայրների, որպեսզի կատարած լինենք մեր Տիրոջ պատգամը՝ սիրել միմյանց այնպես, ինչպես Նա մեզ սիրեց:

Ցավոք, քրիստոնյաների կյանքում երբեմն տեղ գտնող տարաձայնությունները, անհաշտ մրցակցության դրսևորումները ստվերում ու խոչընդոտում են այն տեսլականը, որի համար Եկեղեցին աղոթում է և որին ձգտում է էկումենիկ համագործակցության և երկխոսության միջոցով: Այս նպատակով է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հույսով ու լավատեսությամբ է հետևում Եկեղեցիների միջև հարաբերությունների զարգացմանը՝ ավելի զարկ տալու համար համատեղ կրթական և սոցիալական ծրագրերին, հիմնախնդիրների վերաբերյալ մեր միասնական դիրքորոշման արտահայտմանը: Կամոքն Աստուծո էկումենիկ երկխոսության ու գործակցության փորձառությունը նոր հեռանկար է ստեղծել ամենքիս համար, երբ Քրիստոսի Եկեղեցու տարբեր անդամներ կարողանում են ըմբռնումով մոտենալ միմյանց տարբերություններին և կենտրոնանալ ընդհանրությունների վրա»,- նշել է Նորին Սրբությունը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մաղթել է, որ Բարին Աստված արդյունավոր աշխատանք պարգևի Գործադիր վարչության ժողովին՝ ի նպաստ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների զորացման և աշխարհը հուզող համապարփակ խնդիրների հաղթահարման:

Այնուհետև, ժողովի օրակարգի հաստատումից հետո, նիստի մասնակիցներին ԵՀԽ գործունեության հաշվետու տարեկան զեկույցը ներկայացրել է ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվայթը:

Առաջիկա օրերին ժողովականները կքննարկեն էկումենիկ հարաբերությունները խթանող հարցեր, կանդրադառնան աղքատության, պատերազմների, կլիմայի փոփոխության և, հատկապես, Մերձավոր Արևելքում հավատքի համար իրենց կյանքով վճարող քրիստոնյաների հիմնախնդիրներին, կփորձեն գտնել Եկեղեցիների միասնական պատասխաններ մարդկության առջև ծառացած մարտահրավերներին:

Ժողովի բացման արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի ֆինանսական հանձնախմբի մոդերատոր Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:23
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին...
Աղբյուր` Panorama.am
18:13
«Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
Բեմադրիչ, ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղ. ղեկավար Արթուր Սահակյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա...
Աղբյուր` Panorama.am
17:56
110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան
2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակը կիսվել են ուրախալի լուրով՝ շուտով զույգը երկրորդ երեխան կունենա։ Այս լուրով զույգը կիսվել...
Աղբյուր` Panorama.am
17:39
Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովի առեղծվածային մաhը
Նոյեմբերի 16-ի գիշերը մահացել է Մարինյան թատրոնի  մենապարող, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Շկլյարովը։ Նա 39 տարեկան էր։ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
«Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ջրանջատում Արմավիրի մարզում
նոյեմբերի 19-ին
Աղբյուր` Panorama.am
16:33
«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ»։
Աղբյուր` Panorama.am
16:26
Աշոտյանը կմնա տնային կալանքում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը կմնա անփոփոխ։ Այսօր հայտարարեց նիստի նախագահող դատավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ժաննա Ալեքսանյան. Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները
«Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ»,-նման կարծիք է հայտնել իրավապաշտպամ Ժաննա Ալեքսանյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված կանցկացվի միջոցառումների շարք
Նոյեմբերի 19-ին, ժամը 19:00-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում (հասցե՝ Մաշտոց 7 Ա) կբացվի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի`...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարը վարորդի հետ միասին շրջվել և ընկել է կիրճը
Նոյեմբերի 14-ին Չինաստանի Յուննան նահանգի Վենշան քաղաքի մոտակայքում ճանապարհային աշխատանքների ժամանակ բեռնատարի վարորդն իր մեքենայով շրջվել և...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։...
Աղբյուր` Panorama.am
15:42
Փուչիկներ, գրկախառնություններ, ծափահարություններ ու բացականչություններ. «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն վերադարձել է Վրաստան
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Անդրիա Փուտկարաձեին դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուները և «Ռանինա»...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վերին Լարսում ավելի քան 2300 բեռնատար հերթում է
Ավելի քան 2,3 հազար բեռնատար ռուս-վրացական սահմանին են` Վերին Լարս անցակետում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է  Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
15:13
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին
2023թ․ սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի  վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատաները հավաքվել են մեկ հարցի...
Աղբյուր` Panorama.am
14:50
Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Արփին
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է որին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: «Սուրբ Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած Լեոյին «Զվարթնոց»-ում դիմավորել են դհոլ-զուռնայով
Հրավառություն օդանավակայնում, աղ ու հաց, դհոլ-զուռնա։ Եվրատեսիլում 8-րդ տեղը զբաղեցրած հայաստանցի մասնակցին՝ Լեոյին այսպիսի դիմավորում են...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տարասովան չի անհանգստանում, որ Պետրոսյանին կարող են գայթակղել այլ երկրներ
Այս պահին ռուս առաջատար գեղասահորդներից է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը։ Այս մրցաշրջանում նա արդեն հաղթել...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վիրաբույժները սխալմամբ ախտահարված ոտքի փոխարեն անդամահատել են առողջ ոտքը
Կանադայում վիրաբույժները սխալմամբ անդամահատել են տղամարդու առողջ ոտքը։ Դեպքին անդրադարձել է LADBible-ը։ Ջեյսոն Քենեդին բժշկական սխալի զոհ է...
Աղբյուր` Panorama.am
14:07
Վաղը սպասվում է կարճատև անձրև
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
«Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}