Օբաման Թուրքիային քննադատել է օտարերկրացի զինյալների հոսքը Սիրիա և Իրաք չկանխելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 8-ին Գերմանիայի Բավարիա քաղաքի մոտ գտնվող Էլմաու ամրոցում ընթացող G7 գագաթաժողովի ժամանակ կոալիցիոն գործընկերներին կոչ է արել բարելավել հետախուզական համագործակցությունը և համակարգել գործողությունները` կանխելու օտարերկրացի զինյալների միացումը «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը»: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հազարավոր օտարերկրացի զինյալների գնում Սիրիա, ապա Իրաք: Դրանք ոչ բոլորն է հնարավոր կանխել, սակայն շատերը հնարավոր է, եթե մենք ավելի ուժեղացնենք համագործակցությունը, գործողությունների համակարգումը, հետախուզությունը, և եթե ավելի արդյունավետ մոնիթորինգ այն, ինչ տեղի է ունենում թուրք-սիրիական սահմանին»,-ասել է ԱՄՆ նախագահը` ընդգծելով, որ խնդիրը քաջ գիտակցում են Թուրքիայի իշխանությունները:
«Սա այն շրջանն է, որտեղ մենք Թուրքիայի իշխանությունների հետ ձգտում ենք խորը համագործակցության, պետություն, որը գիտակցում է խնդիրը, սակայն ամբողջությամբ չի ընդլայնում իր կարողությունները: Սրա վրա, կարծում եմ, երկար ժամանակ պետք է ծախսենք: Եթե կարողանանք կտրել օտարերկրացի որոշ զինյալների հոսքը, ի վիճակի կլինենք մեկուսացնել և թուլացնել ԻԼԻՊ-ի ուժերը»,-ավելացրել է Օբաման: