Ամերիկյան հետախուզությունը տվյալներ է ստացել ԻԼԻՊ-ի ներքին կառուցվածքի վերաբերյալ
Ամերիկյան հետախուզությանը հաջողվել է ստանալ փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներքին կառուցվածքի մասին: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն` հղում կատարելով The New York Times թերթին:
Ըստ պարբերականի ունեցած տվյալների` մայիսի 16-ին Սիրիայում անցկացված հատուկ գործողության արդյունքում առգրավվել են գրոհայիններին պատկանող նոթբուքեր, բջջային հեռախոսներ և տեղեկատվության այլ աղբյուրներ: Ընդհանուր առմամբ հավաքվել է 7 տերաբայթ տեղեկություն, որն արդեն օգնել է մայիսի 31-ին ոչնչացնել ԻԼԻՊ-ի առաջնորդներից մեկին` Աբու Համիդին, սակայն խմբավորումը դեռ նրա մահվան լուրը չի հաստատել:
Փաստաթղթերից պարզվել է, որ ԻԼԻՊ-ի առաջնորդի` Աբու Բաքր Ալ-Բաղդադիի գտնվելու վայրը հայտնի չէ, քանի որ նա խուսափում է էլեկտրոնային կապի միջոցներից:
Թերթը նշում է, որ նա պարբերաբար Սիրիայի Ռաքքա քաղաքում հավաք է անցկացնում տարածքային ղեկավարների մասնակցությամբ, ընդ որում հանդիպման մասնակիցներին բերում են վարորդները, ովքեր հետևում են, որ բջջային հեռախոսներ ու այլ էլեկտրոնային սարքեր չհայտնվեն տարածքում:
ԻԼԻՊ-ի առաջնորդների կանայք, պարզվել է, պակաս դերակատարում չունեն: Ըստ պարբերականի` նրանք կապող օղակ են իրենց ամուսինների համար. կանայք գաղտնի ինֆորմացիան նախ փոխանակում են միմյանց հետ, այնուհետ տեղեկացնում ամուսիններին` բառացելով տեղեկատվության արտահոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան