ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին կմասնակցի մեկ հոգի
Այսօր ժամը 16:00-ին ավարտվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցության դիմումների ընդունման ժամկետը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը Panorama.am-ին հայտնեց, որ ներկայացվել է մեկ հայտ՝ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
Նա նշեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն մրցույթը կայանալու է, միակ հավակնորդի ներկայացրած բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին:
Մրցույթը կայանալու է հունիսի 19-ին:
Նշենք, որ Արամ Սիմոնյանը 2006 թ. մայիսից Երևանի պետական համալսրանի ռեկտորն է:
Նախորդող հրապարակումներ՝
Միքայել Նարիմանյանն ընտրվեց Բժշկական համալսարանի ռեկտոր
Ռեկտորների ընտրություններ՝ բուհերում. Սպասե՞լ փոփոխություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա