Վերլուծություններ. Ինչպես մեղմել էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը խոցելի խմբերի վրա
Գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հաշվարկել են, թե էլեկտրաէներգիայի թանկացումը ի՞նչ ազդեցություն կունենա սոցիալապես անապահով ընտանիքիների վրա, նախարարը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականը կա, որպեսզի վերլուծություններ իրականացնեն, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր մեղմել թանկացման ազդեցությունը խոցելի խմբերի վրա: Մասնավորապես` հաշվի են առնում մեկ միջին ընտանիքի կողմից օգտագործվելիք էլեկտրաէներգիայի ամսական չափաքանակը:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մեկ ընտանիքը ամսական միջինը օգտագործում է շուրջ 200 կիլովատ էլեկտրաէներգիա. «Ձմռան ամիսների համար էլեկտրաէներգիայի սպառումը կազմում է 328 կիլովատ⁄ժամ, ամռանը` 180, ստացվում է, որ մեկ ամսում միջին ընտանիքն օգտագործում է շուրջ 200 կիլովատ էլեկտրաէներգիա»:
Ա. Ասատրյանի խոսքերով՝ ներկայումս հաշվարկում են այն լրացուցիչ միջոցները, որպեսզի առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմվի էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը:
«Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են, և կառավարության կողմից համապատասխան որոշումների կայացման դեպքում հանրությունը կտեղեկացվի այդ մասին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մինչև օգոստոս իրենք արդեն կավարտեն այդ ուսումնասիրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները