Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայությունը կարող է բերել հանցագործության աճին՝ դիտարկելով, որ պրոբացիան դեռևս պատիժ չէ, այսինքն հանցագործություն կատարելով հանդերձ տվյալ հանցագործը շարունակում է մնալ ազատության մեջ,-lրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի համահեղինակ, փորձագետ Արշակ Գասպարյանը:
Միաժամանակ շարունակելով խոսքն, ասաց. «Տվյալ անձի հետ աշխատելու է սոցիալական աշխատողների մի ամբողջ խումբ, հասարակությունն է հսկում նրան»:
Նաև նշեց, որ ռիսկային գործոններից է, թե որ մասնագետները պետք է աշխատեն պրոբացիայի ծառայությունում. «Ունենք մասնագետներ, բայց արդյոք ցանկություն կլինի աշխատել այդ ոլորտում»:
«Ռիսկային են բոլոր դերակատարների կամքը պրոբացիայի ծառայությունից օգտվելու հարցում՝ դատարան, դատախազության, քննչական կոմիտե, բանտային համակարգ, ոստիկանություն: Քրեական արդարադատության այս հինգ դերակատարները որոշում կայացնելու փուլում ինչ-որ մասով պետք է դիմեն պրոբացիայի ծառայությանը, ռիսկ՝ կդիմե՞ն, թե՞ չեն դիմի, քանի որ պրոբացիայի ծառայությունը չի գործում առանց իրեն դիմելու»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա, ամենագլխավոր ռիսկը հասարակության վերաբերմունքն է, կարծիքը, մոտեցումը՝ հանցագործություն կատարած անձի հետ հասարակությունում բնակվելը:
Իսկ թե ի՞նչ դրական կողմ ունի պրոբացիայի ծառայության ներդրումը, Ա. Գասպարյանն ասաց, որ ընտանիքը պահպանում է իր դերն ու նշանակությունը, իսկ այդ ընտանիքի անդամին ազատազրկման վայր ուղարկելով, ազատազրկման է դատապարտվում նաև նրա ընտանիքը:
«Պրոբացիոն ծառայություն ունենալով, ընտանիքի պաշտպանությունը թողնում ես հասարակությանը, ունենում ենք տուժողին վնասը պատճառելու լավագույն մեխանիզմը, թեթևանում է դատական համակարգը, ունենում ենք անձ, որը կարողանում է բանտային ենթամշակույթից դուրս վերականգնվել հասարակությունում, քանի որ պրոբացիայի ծառայությունը նվազեցնելու է այն որակները, որոնք ենթադրաբար նպաստել են հանացագործություն կատարելուն, ֆինանսական բավականին խնայողություններ են լինելու բանտային համակարգի հետ համեմատած»,- ասաց Ա. Գասպարյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում