Մեկնարկել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը
Փարիզում մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, որը նաև դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ է:
«Նիստը գաղտնի է ընթանում, և ես իրավունք չունեմ որևէ տեղեկություն տրամադրել», -ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուներն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։
Թեկնածուների հետ հարցազրույցից հետո Դատավորների ընտրության հանձնաժողովը կերաշխավորի նրանցից մեկին ու թեկնածուն կներկայացվի ԵԵԽՎ-ին` հաստատման:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան