Ermenihaber.am-ի հարցազրույցը Թուրքիայի հայ խորհրդարանականի հետ
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին 25-րդ գումարման խորհրդարանի ընտրություններում առաջադրված և անցողիկ շեմն անցած ազգությամբ հայ մի թեկնածուի` Գարո Փայլանի, հետ հարցազորւյց է վարել Ermenihaber.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք` առաջադրված հայազգի 5 թեկնածուներից ընտրվել են 3-ը, և Գարո Փայլանը ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության կողմից էր առաջադրված:
Զրույցում Փայլանը խոսել է հատուկ հայաստանյան լսարանի համար` ներկայացրել է իր նախկին գործունեությունը, ապագա ծրագրերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման իր բանաձևը:
- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում: Հայկական խնդիրներով զբաղվելու պատասխանատվություն զգու՞մ եք:
- Անկասկած զգում եմ: Մի շարք խնդիրներ ունենք: Անցյալի հետ առերեսվելու, Հրանտի, Սևակի, ցեղասպանության խնդիրներ ունենք: Մշակութային մեծ կորուստ ունենք, որն առ այսօր փոխհատուցված չէ: Սակայն ես այսպես եմ մտածում. եթե այս բոլոր խնդիրների լուծման համար մենք հայերս միայնակ պայքարենք, հաջողության չենք հասնի: Մեր կուսակցության սկզբունքներից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլ ազգերի հետ միասնաբար: Բայց, բնականաբար, ես անձնապես իմ պայքարը կտանեմ: Ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկը կլինեն, մեր համայնքին վերաբերող խնդիրների լուծման համար կպայքարեմ, անկախ այն բանից դրանք կլինեն պարտիարքարանի, դպրոցների թե հիմնադրամների խնդիրները:
- Թվարկածդ խնդիրները վերաբերում են հայ համայնքին, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստվու՞մ եք ինչ-որ քայլեր անել:
-Իհարկե: Բայց այս հարցում ինձ համար կարևոր մի բան կա: Հայոց ցեղասպանությունը այստեղ է եղել, բայց հաճախ դիտվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Ցեղասպանությունը այստեղ է տեղի ունեցել ու առերեսումն էլ այստեղ պետք է լինի: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կազմում են այս հարցի ընդամենը մի մաս, բայց ոչ՝ հիմքը: Ես կարծում եմ, որ քանի դեռ հանրության մեջ առերեսումը չի հասունացել, արձանագրություններն իմաստ ունենալ չեն կարող:
Հարցազրույցը ամբողջությամբ` այստեղ: