Հունիսի 15-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի
ՀՀ կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը հունիսի 15-ին, ժամը 12-ին արտահերթ նիստ կհրավիրվի: Ինչպես կառավարության նիստում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, օրակարգում ընդգրկված են անհետաձգելի համարվող մի շարք նախագծեր:
Հիշեցնենք, որ կառավարության դեռ նախորդ նիստի վերջում Դ. Հարությունյանը գործընկերներին խնդրել էր մեկ անգամ ևս վերանայել փաթեթներն՝ ըստ կարևորության, առավել կարևորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմ:
Եվ այսպես, ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված են նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում առաջարկվող լրացումների ու փոփոխությունների նախագիծը, «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենսդրական նախաձեռնության նախագիծը: