Թուրքիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Թայիբ Էրդողանին է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին դիմում։ Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը։
«Թուրքիայի նախագահը ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից ներկայացված կառավարության հրաժարականը։ Նախագահը, երախտագիտություն հայտնելով կատարած աշխատանքի համար, խնդրել է Դավութօղլուին մինչ նոր կառավարության ձևավորումը կատարել վարչապետի պարտականությունները»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշենք, Թուրքիայում կառավարության հրաժարականը հաջորդել է կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություներին, որոնց արդյունքում նախագահ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 40,8%-ը, սակայն տասներեք տարվա մեջ առաջին անգամ կորցրել էր խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը զրկվելով ինքնուրույթ կառավարություն ձևավորելու հնարավորությունից։