Նյուրնբերգի աճուրդում վաճառքի կհանվեն Հիտլերի ստեղծած նկարները
Նյուրնբերգի աճուրդի տունը պատրաստվում է հունիսի18-20-ը վաճառքի հանել Ադոլֆ Հիտլերի ջրաներկով 14 աշխատանք ու կտավ: Այդ աշխատանքները Հիտլերը ստեղծել է 1904-1922 թվականներին: Այս մասին գրում է Ինտրֆաքսը:
Լոտերի արժեքը կտատանվի հազարից մինչև 45 հազար եվրոյի միջև: Ամենաբարձր մեկնարկային գինն ունի կտավը, որում պատկերված է Նոյշվանշտայն ամրոցը՝ տուրիստների համար ամենագրավիչ վայրերից մեկը Գերմանիայի հարավում:
Փորձագետները բավականին ցածր են գնահատում Հիտլերի նկարների գեղարվեստական արժեքը և աճուրդային տները որպես կանոն հրաժարվում են նրա աշխատանքները վաճառքի դնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա