Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է կայանալու. «Հրապարակ»
Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք ևս։ «Հրապարակի»-ի տեղեկություններով, հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան:
«Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից: Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի, հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք չեն բացում: Նշենք, որ հունիսի 7-ին կայացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու հարսանիքը ՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան