ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Սիրիային աջակցելու հարցում Իրանի քաղաքականությունը չի փոխվել
«Սիրիային աջակցելու հարցում Իրանի քաղաքականությունը չի փոխվել»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով Սիրիայում ավելի քան չորս տարի ընթացող պատերազմին, մասնավորապես նշել է. «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ահաբեկչության դեմ պայքարում և ազգային միասնության հարցում մեծ դերակատարություն ունի: Սիրիայի բանակն ու ժողովուրդը ահաբեկիչներին կտրուկ հարվածներ են հասցրել»:
Անդրադառնալով իրանասիրիական հարաբերությունների հեռանկարին՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է. «Իրանի՝ Սիրիային աջակցություն ցուցաբերելու քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ահաբեկչության դեմ պայքարում մեր ցուցաբերած աջակցությունը հիմնված է ոչ թե տակտիկական հաշվարկի, այլ ռազմավարական մոտեցման վրա»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ օրերս Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Իրանը մինչև վերջ կկանգնի Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին:
Թեմային առնչվող նախորդ հրապարակումները՝
Բաշար ալ-Ասադ. Առանց Իրանի անհնար կլիներ ահաբեկչության դեմ պայքարում հաջողություն արձանագրել
Իրանցի գեներալ. «Հեզբոլլահի» 80 հազար հրթիռներ պատրաստ սպասում են Իսրայելի վրա հարձակմանը