Իրաքի բանակն ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Բայջի քաղաքը
Իրաքի կառավարական զորքերը շիա միլիսների օգնությամբ ազատագրել են Բայջի քաղաքը, որը գտնվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել տեղի ադմինիստրացիայի շենքի, քաղաքի կենտրոնական մզկիթի և այն բնակավայրի վրա, որտեղ գտնվում է Իրաքի խոշորագույն նավթավերամշակող գործարանը: Այս լուրը Իրաքի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը հայտարարել էր, որ Իրաքի զինուժի ստորաբաժանումները հաջողությունների են հասել Բայջիի շրջանում` մտնելով քաղաք և հետ մղելով հակառակորդին:
Հիշեցնենք, որ Բայջին իսլամիստները գրավել էին մեկ տարի առաջ: Քաղաքի նավթավերամշակող գործարանը օրական առավելագույնը 310 հազար բարել նավթամթերք էր արտադրում և ապահովում երկրի ներքին կարիքների 40 տոկոսը:
Բայջին ռազմավարական կարևոր դիրք ունի դեպի Մոսուլ: Գործողության հաջողության դեպքում քաղաքը հենակետ կդառնա Նայնավա նահանգի կենտրոնն ազատագրելու համար: