Տավուշի մարզի Չորաթան գյուղում առաջիկայում ռետինե ձեռնոցի երկու գործարան կբացվի. «Ժողովուրդ»
ՀՀ Տավուշի մարզի Չորաթան գյուղն առաջիկայում կունենա ռետինե ձեռնոցի երկու գործարան: «Ժողովուրդ»-ը Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանից տեղեկացել է, որ գործարանի բացումը կլինի հուլիսի 22-ին:
«Այս պահին դեռ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Երկու գործարան պետք է բացվի, իսկ աշխատողների թիվը կհասնի մոտ 200-ի»,- տեղեկացրել է գյուղապետը:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է, որ չորաթանցիները գործարանի կառուցմամբ շատ են ոգևորված ու մեծ հույսերով են լցված:
Նշենք, որ ռետինե ձեռնոցի գործարանը կառուցվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սուրեն Երիցյանի կողմից, ով նպատակ ունի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանել Ռուսաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան