Տանզանիայից ՀՀ ժամանած ուղևորի մոտ հայտնաբերվել է մալարիա
«Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության օդանավով այսօր Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի։ Առողջապահության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիճան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։ Որպես մալարիայով կասկածելի հիվանդ բժիշկ-համաճարակաբանները կազմակերպել են նրա հոսպիտալացումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա։
ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ժամը 21.30-ի դրությամբ հիվանդի վիճակը գնահատել է միջին ծանրության։ Ջերմությունը 39.5 աստիճան` ինչը բնորոշ է արևադարձային մալարիային։ Հիվանդն ապահովվել է անհրաժեշտ դեղերով, ստանում է չափորոշիչներով սահմանված բուժում։
Հիվանդի հոսպիտալացման և բուժման աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա