Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ պատմագրության զարգացման, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի պատմության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզներում:
Նշանակալի է Ձեր վաստակը արաբագիտության հայկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության բարձրացման, արևելագետների նոր սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան