Գործազրկության նպաստը հանեցիք, ասեցիք ակտիվացնենք աշխատաշուկան, ակտիվացրեցի՞ք. Հարցեր կառավարությանը
Տնտեսությունն այսօր հայտնվել է ռեցեսիայի փուլում և դրա պատճառը կառավարության ոչ բավարար աշխատանքն է: Այդ մասին այսօր 2014 թվականի բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա ԱԺ դահլիճում նստած կառավարության անդամներին հիշեցրեց, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմամբ հեղափոխություն էին խոստանում կատարել ու հետաքրքրվեց. «2014 թվականին պետական բյուջեից շուրջ 10 մլրդ դրամ գնացել է մասնավոր ֆոնդերին, էդ ֆոնդերի գումարները Հայաստանի տնտեսությանը օգնե՞լ են: Էդ գումարները տնտեսության ո՞ր ճյուղերին են գնացել: Եթե նայում ենք, տեսնում ենք, որ հիմնական մասը գնացել է պետական պարտքը ֆինանսավորելուն»:
Նա կառավարության մեկ այլ բարեփոխում էլ հիշեցրեց. «Այս ամբիոնից ճառեր էին հնչում` մենք գործազրկության նպաստը հանում ենք, բայց ակտիվացնելու ենք աշխատաշուկան: Եթե մոռացել եք, ուզում եմ հիշեցնել` ակտիվացրեցի՞ք: Արդյունքում հիմա բերել եք հաշվետվություն, որ գործազրկություն ունենք ավելի շատ»: Մինասյանի խոսքով, թվային ցուցանիշների առումով բյուջեն կատարվել է, բայց դրա որակն անտեսանելի է:
Նա ասաց, որ Դաշնակցություն խմբակցությունը դեմ է քվեարկելու 2014-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը