Զուրաբյանը կոչ է անում տնտեսությունը դուրս բերել «ծանրագույն իրավիճակից»
Իշխանությունները չեն ուզում ընդունել, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Բյուջե-2014-ի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք վախենում ենք արձանագրել ախտորոշումը և ասել` Հայաստանում ճգնաժամ է, պետք է հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկել, պետք է արմատապես վերանայել Հայաստանի տնտեսական մոդելը: Բայց ջայլամի քաղաքականություն ենք վարում` թաղելով գլուխը ավազի մեջ և ասում ենք, որ ոչ մի ճգնաժամ չկա: Ո՞ւմ ենք խաբում»,-շարունակեց պատգամավորը:
Զուրաբյանը գիտի` ինչու Հայաստանի իշխանությունները չեն մշակում հակաճգնաժամային ծրագիր. «Որովհետև մենք չունենք ռազմավարական տեսողություն ունեցող իշխանություն: Մենք ունենք կոնյուկտուրային, օրվա խնդիրներով զբաղվող իշխանություն»:
Նա կոչ արեց սթափվել ու դուրս բերել տնտեսությունը «ծանրագույն իրավիճակից»:
Զուրաբյանի այս հայտարարությունները անպատասխան չթողեց և հայտարարեց, որ այսօրվա իշխանությունը ոտքի է հանել խարխլված տնտեսությունը: Սահակյանի խոսքով, իրենց թիմը ապահովեց ՀՆԱ-ի ու տնտեսության աճ երկնիշ թվերով ու այս նույն թիմը «նորից նպաստելու է տնտեսական զարգացումներին»:
«Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ հակառակվում եմ ելույթ ունեցողին, այլ իրականությունն եմ ուզում ժողովրդի համար ընկալելի դարձնել: Այնպես որ` էստի աշեցեք: Ես խնդրում եմ չխեղաթյուրել բավականին լուրջ գործընթացները, որը կատարվել է քաղաքական բոլոր ուժերի կողմից»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները