Վեց հավակնորդ չի հաղթահարել հավաստագրման քննությունների նվազագույն շեմը
Ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության արդյունքները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 հավակնորդ, որոնցից հավաստագիր է ստացել 55 մասնակից, 6 հավակնորդ չի հաղթահարել նվազագույն շեմը: Քննություններին չի ներկայացել 5 մասնակից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա