«Էյր Արմենիա»-ում չգիտեն՝ երբ կվերսկսեն չվերթները. «Ժողովուրդ»
«Արդեն երկու տարուց ավելի է՝ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի, և դեռ պարզ չէ, թե երբ կունենա և ընդհանրապես կունենա՞ արդյոք: Ինչպես հայտնի է՝ «Արմավիա»-ի սնանկանալուց հետո ազգային փոխադրողի իրավունքը տրվեց «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: Այս ընկերությունն ընդամենը մի քանի ամիս կանոնավոր չվերթներ կազմակերպելուց հետո ծանր ֆինանսական կացությունում հայտնվեց ու դադարեց թռիչքներ իրականացնել: Կանոնավոր չվերթների վերսկսման ժամկետներն արդեն կես տարուց ավելի է՝ պարբերաբար հետաձգվում են»:
«Էյր Արմենիա» ավիաընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի կարողացել ասել, թե երբ է իրենց ավիաընկերությունը նախատեսում վերսկսել իր չվերթները:
«Չվերթները վերսկսելու ուղղությամբ դեռ հստակ նորություն չկա: Այս պահին տեխնիկական հարցեր կան՝ կապված գումարը Հայաստան փոխանցելու հետ, որն էլ գտնվում է լուծարման փուլում: Առաջիկայում պարզ կլինի»,- ասել է «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: