«Կինոտավրում» Աննա Մելիքյանը դեռևս մրցանակի չի արժանացել
Ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Այսպիսի տրամադրություն, Բախի Ադաջիո և մի քանի դրվագ աղջիկ Լենայի կյանքից» կարճամետրաժ ֆիլմը «Կինոտավր-2015» փառատոնում մրցանակի չի արժանացել, բայց բոլորն անհամբեր սպասում են հունիսի 13-ին՝ ռեժիսորի «Սիրո մասին» լիրամետրաժ ֆիլմի շնորհանդեսին: Այս ֆիլմն ընդգրկված է փառատոնի մրցութային հիմնական ծրագրում և իր կազմում ընդգրել է մեծ թվով ռուս հայտնի դերասանների՝ գլխավոր դերերում` Ռենատա Լիտվինովա և Վլադիմիր Մաշկով, նաև՝ Եվգենի Ցիգանով, Ռավշանա Կուրկովա: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Կինոտավր. Կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է Կիրիլ Պլետնևի «Նաստյա» ֆիլմը:Կիրիլ Պլետնևը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես դերասան, քան ռեժիսոր:
Նշենք, որ ռուսական «Կինոտավր» 26-րդ բաց փառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին ու կշարունակվի մինչև 14-ը:
Նախորդող հրապարակում՝
«Կինոտավր-2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն ամենասպասվածներից է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա