Սննդային թունավորումներն ավելացել են (տեսանյութ)
2014-ին Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 9 դեպք՝ 11 տուժածով, իսկ այս տարվա վեց ամիսների ընթացքում արդեն արձանագրվել է 11 դեպք՝ 16 տուժածով,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղակացրեց ՀՀ Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
«Գրանցվել են նաև սնկային թունավորումների դեպքեր, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ նույնպես ավելացել է»,-հավելեց մասնագետը:
Մ. Բաբայանը հորդորեց նախևառաջ պահպանել հիգիենայի կանոնները. օրինակ՝ ձուն օգտագործելուց առաջ լվանալ: Մսային կերակրատեսակները կարելի է բացառել կերակրացանկից: Սննդային թունավորումների համար վտանգավոր է հատկապես փողոցից գնված սնունդը:
Ամառային ամիսներին ջրային տարածքներում և հանգստի այլ գոտիներում հիգիենիկ նորմերի պահպանման, սննդային թունավորումներից ապահովագրման և նմանօրինակ այլ խնդիրների մասին առավել մանրամասն տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում