Իրավունք 18:52 11/06/2015

«Ամենակարևորն ընտրական գործընթացի հրապարակայնության առավելագույն ապահովումն է, որն էլ իրականացվում է»

 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քաղաքագետ Արմեն Մինասյանը հետ զրույցում ամփոփում է հունիսի 7-ին տեղի ունեցած տեղական ընտրություններն ու մեկնաբանում դրանց վերաբերյալ գնահատականները:

-Պարոն Մուկուչյան, հունիսի 7-ին հանրապետության մի շարք համայնքներում կայացան տեղական ընտրություններ: Կամփոփե՞ք ընտրությունների ընթացքն ու արդյունքները:
-Ընտրությունները անցկացվում էին 32 համայնքներում: Դրանից 20-ում ընտրում էին համայնքի ղեկավար, իսկ 12-ում` համայնքի ավագանի: Երկու համայնքներում՝ Ղուրսալ և Ուռուտ, անցկացվեցին և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամների ընտրություններ: Միաժամանակ պետք է նկատել, որ 32 համայնքների շարքում էին նաև 3 քաղաքային համայնքներ, որտեղ ընտրում էին համայնքի ղեկավարներին: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվեցին նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:

-Կներկայացնեք՝ ինչպիսի՞ն էր ընտրական գործընթացի կազմը. թեկնածուներ, դիտորդներ և այլն:
-Ընդհանուր եթե նայենք թեկնածուների կազմին, ապա 9 համայնքում առկա էր 1 թեկնածու, 7 համայնքում` 2, 2 համայնքում`3, մեկ համայնքում`4 և մեկում 5 թեկնածու: Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել էին 9 տեղական հ/կ-ներ: Դիտորդների ընդհանուր թիվը հասնում էր 400-ի:

Պետք է նկատել, որ հատկապես քաղաքային համայնքներում ընտրությունների նախորդ օրը, երբ տեղի էր ունենում քվեաթերթիկների ստորագրման գործընթացը, տեղամասային կենրոններում գտնվում էին ոչ միայն թեկնածուների վստահված անձինք, այլև դիտորդները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Քվեարկության օրը ևս, թե՛ միայն մեկ թեկնածուով Արտաշատի համայնքի ղեկավարի ընտրություններում, թե՛ մյուս երկու քաղաքներում, առկա էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների և դիտորդների բավական մեծ ակտիվություն: Նրանք բոլորը տեղամասային կենտրոններում հետևում էին ամբողջ ընտրական գործընթացին:

Հատկապես կցանկանայի նշել, որ 3 քաղաքային համայնքներում էլ դիտարկումն, ըստ էության, սկսվել է առավոտյան ժամը 7:00-ից, երբ բացվում և իր աշխատանքներ է սկսում Տեղամասային ընտրական հանձնաժողովը: Հիշյալ դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները մինչև վերջին պահը, այն է` քվեարկության արդյունքների ամփոփումը, գտնվել են տեղամասերում: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ վերջիններիս ներկայացուցիչները անգամ ուղեկցել են ընտրական փաստաթղթերի պարկը մինչև Ընտրատարածքային ընտրական հանձաժողովներ:
Օրինակ` Ալավերդի քաղաքում եղել են տեղամասեր, որտեղ ներկա են գտնվել ԶԼՄ-ների 21 ներկայացուցիչներ և տարբեր հ/կ-ներ ներկայացնող 21 դիտորդներ: Խոսքն, իհարկե, միաժամանակյա ներկայության մասին չէ, այլ այն մասին, թե գործընթացի ընթացքում ի՞նչ քանակությամբ սուբյեկտեր են այցելել տեղամասեր: Նույն Ալավերդի քաղաքում քվեարկության օրը չի եղել որևէ տեղամաս, որտեղ քվարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնված չլինեին առնվազն 5-6 ԶԼՄ-ների ներկայացուցիչ և տարբեր կազմակերպություններից նույնքան դիտորդ:

-Իսկ քանի՞ տեղամաս կա Ալավերդիում:
-Ալավերդի քաղաքում ընդհանուր առմամբ եղել է 15 տեղամաս: Փաստորեն՝ բոլոր տեղամասերում էլ եղել են ներկայացուցիչներ: Օրվա ընթացքում ևս եղել է բավական մեծ ակտիվություն: Նույնը կարելի է ասել նաև Աբովյան քաղաքում կայացած ընտրությունների մասին:

Նկատենք նաև, որ բացի նշված անձանցից ընտրական գործընթացին ամբողջ օրը հետևել են թեկնածուների վստահված անձինք: Չի եղել որևէ տեղամաս, որտեղ թեկնածուների վստահված անձինք ներկա չգտնվեին: Այստեղ միակ բացառությունը թերևս Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Հարությունյան երկրորդն է, որը համենայն դեպս ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, անգամ քվեարկությանը մասնակցելու նպատակով չէր եկել ընտրատեղամաս:

-Իսկ եկե՞լ էր:
-Այսպես էլ պարզ չեղավ` նա եկե՞լ է, թե՞ ոչ: Սա ոչ միայն ճշտելու հարց չէ, այլև անթույլատրելի է ճշտել, քանի որ անձի իրավունքն է, սակայն վերջինիս կողմից վստահված անձինք տեղամասային հանձնաժողովներ չեն գործուղվել:

Մնացած բոլոր թեկնածուներն ունեցել են իրենց վստահված անձինք, եղել են դիտորդներ և, ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ`թե՛ հեռուստաըներություններ, թե՛ տարբեր կայքեր, թե՛ տպագիր մամուլի ներկայացուցիչներ: Գործընթացը լուսաբանվել է նաև տեղական, մարզային մամուլի կողմից:

-Նման ակտիվ մասնակցությունն ի՞նչ արդյունքներ է տվել: Ընտրական գործընթացի նկատմամբ վստահության առումով եմ հարցնում: Դիմումներ, բողոքներ, խախտումների արձանագրումներ շատ են եղե՞լ:
-Չնայած մինչև քվեարկություն օրը տրվում են տարաբնույթ գնահատականեր, հնչեցվում են տարբեր տեսակետներ, պետք է փաստել մեկ բան. երբ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղի է ունենում այս կամ այն անձի ընտրական իրավունքների խախտում, իրավական միակ ճանապարհը, որի մասին բազմիցս նշվել է, դա իրավասու հանձնաժողով կամ համապատասխան իրավասու մարմիններ դիմումներ ներկայացնելն և սեփական իրավունքների պաշտպանությունը կազմակերպելն է: Նախընտրական քարոզչության ամբողջ ժամանակահատվածում եղել է մեկ դիմում` Աբովյան համայնքում, որը վերաբերել է նախընտրական շտաբների վրա փակցված պաստառներին: Դիմումը բնականաբար դարձել է քննության առարկա և դրանով պայմանավորված նույնիսկ շրջայց է կազմակերպվել: Անգամ նշված խախտման հանգամանքը նշած ԶԼՄ-ի կողմից անմիջապես հաջորդ օրը ներկայացված տեղեկատվությունից երևում էր, որ այն ինչ համարվել էր թերություն, միանշանակ շտկված է եղել: Հանձնաժողովը, որոշում կայացնելով փաստել էր, որ խոսքը վերաբերում է նախընտրական շտաբները բացելուն և ցուցանակներ փակցնելուն, բնականաբար նշվածը նախընտրական քարոզչական կարգի խախտում չի հանդիսանում:

-Մինչ քվերակության օրն ընկած հատվածի առումով շատ խոսվում էր հատկապես որոշ թեկնածուների ինքնաբացարկի մասին՝ դա մատուցելով որպես անձի իրավունքների ոտնահարում:
-Ես դժվարանում եմ հիշել, որ որևէ քաղաքացի հրապարակավ հանրայնացնի իր ինքնաբացարկի պատճառները: Նշվածը չի պատճառաբանվել նաև ներկայացված ինքնաբացարկի դիմումներում: Իրենց անձնական իրավունքն է, թե ինչ պատճառներով են իրենք ինքնաբացարկ հայտնում: Հետևաբար՝ եթե անձն ինքը չի հրապարակայնացնում իր ինքնաբացարկի պատճառը և չի խոսում դրա մասին, ապա այս առումով կարելի է փաստել միայն այն, որ այս անձինք չեն ցանկացել մասնակցել ընտրական պայքարին: Իսկ թե ի՞նչ պատճառներով, դա, կրկնում եմ, իրենց անձնական խնդիրն է և դրա վերաբերյալ անել ամենատարբեր դատողություններ` դրանք բխեցնելով բացառապես սեփական ցանկություններից և իղձերից, կարծում եմ, լուրջ չէ: Դա իր իրավունքն է: Եթե անձը ներկայացնում է ինքանաբացարկ, որևէ մեկը չի կարող պարտավորեցնել նրան բացահայտել դրա պատճառը: Համենայն դեպս` այսօր ինքնաբացարկի ինստիտուտի հետ կապված դա է միակ մոդելը, որն ինձ ծանոթ իրավակարգերում էլ նույն կերպ է գործում. մարդը պարտավորված չէ բացահայտել իր իրավունքի նման կերպ իրականացումը:

Այս կապակցությամբ կարելի է առկա փաստերի հիման վրա նշել, որ ընտրական պայքարը և քարոզարշավը ընթացել են ընտրական օրենսդրության պահանջների համապատասխան և որևէ դիմում, բողոք չի ներկայացվել: Եթե անգամ մենք հետևում ենք մամուլին, որը հիմնականում բևեռված էր քաղաքներում ընթացող ընտրապայքարի վրա, նույնիսկ այս հրապարակումների համաձայն, առկա չէին փաստեր, որոնք կվկայեին, որ այս կամ այն համայնքում տեղի են ունեցել նախընտրական քարոզչության կարգի խախտումներ: Կարծում եմ, որ բոլորն էլ հնարավորություն են ունեցել իրենց տեսակետները և ծրագրերը լիարժեք կերպով ներկայացնել հանրությանը` այն ծավալով, այն եղանակով, այն միջոցներով, որոնք որ իրենք են համարել կարևոր, պիտանի, անհրաժեշտ և իրենց քարոզարշավի շրջանակներում թերևս բավարար, ընտրողներին իրենց ասելիքը, իրենց ձայնը հասցնելու տեսանկյունից:

-Ւսկ ընտրական գործընթացի մյուս մասնակիցնե՞րը: Խոսքն առաջին հերթին դիտորդների և լրատվամիջոցների մասին է, որևէ խախտում արձանագրե՞լ են:
-Ուրեմն այսպես ասեմ` քվեարկության օրվա ընթացքում հետևել ենք հիմնականում էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացվող հրապարակումներին: Նշված հրապարակումներն անմիջապես փորձել ենք ընտրատարածքների միջոցով ճշտել, պարզել ընտրատեղամասերից` արդյոք տեղի ունեցե՞լ են նման երևույթներ, որո՞նք են դրանց իրական փաստական հանգամանքները: Պետք է նկատել, որ քվեարկության օրվա հետ կապված կային տարբեր հրապարակումներ, որոնք հինականում վերաբերում էին քաղաքային համայնքներին, այդ թվում` Ալավերդի և Աբովյան քաղաքային համայնքներին: Մյուս համայնքների հետ կապված նույնիսկ տեղեկատվություն չկար:

Ինչ վերաբերում է Աբովյան քաղաքին առնչվող հրապարակումներին. նախ, եթե փորձենք հանրագումարային գնահատական տալ քվեարկության օրն արձանագրված երևույթներին, ապա պետք է նկատել, որ դրանք վերաբերել են առանձին էպիզոդիկ դեպքերին:

Այսինքն` ամբողջ ընտրական օրվա ընթացքում նկատվել է ինչ-որ առանձին էպիզոդիկ դեպք, և դրա շուրջ հրապարակման տեսքով օպերատիվ արձագանք է եղել:

Սակայն պետք է նկատել, որ եթե այդ երևույթները վերցնում ենք հանրագումարային տեսքով և անգամ ներառելով Աբովյան քաղաքին վերաբերող դեպքերը և բաշխում ենք ըստ տեղամասերի, ապա տեսնում ենք, որ ծավալային առումով անգամ դրանք վկայում են, որ ընտրություններն ընթացել են բնականոն ընթացքով, քանի որ բովանդակային առումով էլ դրանք ընդամենը հատուկենտ դեպքեր են եղել, որոնք իրենցից ներկայացնում էին ինչ-որ էպիզոդիկ, եզակի ընտրախախտումներ:

Միաժամանակ պետք է նկատել, որ եղել են նաև դեպքեր, երբ մենք զանգում էինք որևէ կոնկրետ ընտրատեղամաս, պարզվում էր դեպքին վերաբերող հրապարակումն ուղղակի չէր համապատասխանում իրականությանը:

Այսինքն, երբ մենք զանգում էինք տեղամասային ընտրական հանձնաժողով և փորձում էինք հասկանալ բուն փաստական հանգամանքները, պարզվում էր, որ այդ հրապարակումները, մեղմ ասած, չէին արտահայտում իրերի իրական վիճակը, որն առկա էր տեղամասում, ավելին ասեմ. քվեարկության ժամանակ, որին կարելի է ծանոթանալ նաև համացանցում տեղադրված տեղեկություններից, հանդիպում էին դեպքեր, երբ տեղեկատվությունը հրապարակվում էր ինչ-որ տեղեկատվական կայքով` ամենատարբեր սարսափազդու վերնագրերի ներքո, որն արդեն իր գնահատականն էր պարունակում այս կամ այն արարքի նկատմամբ, սակայն շատ հաճախ նույնիսկ նյութի տեքստային բովանդակությունը անգամ ամենամեծ ցանկությամբ հնարավոր չէր բխեցնել այդ վերնագրից:

Շատ հետաքրքիր ևս մեկ դիտարկում եղավ: 3-4 դեպքերում, երբ մեկ այլ լրատվամիջոց ավելի ուշ հրապարակում էր տվյալ հանգամանքը ներկայացնող տեսանյութ, պարզ էր դառնում, որ տեսանյութը ներկայացնում է լիովին այլ փաստական իրողություն և զարմանալի է, թե ինչպես էր հնարավոր նման իրականությունից բխեցնել այն բովանդակությունը, որ ներկայացնում էին այդ կայքերը: Միաժամանակ ցավով պետք է նկատել, որ կային լրատվամիջոցներ, որոնց հրապարակումներից պարզ էր դառնում, որ տեղամասերում իրենց ներկայացուցիչ դիտորդներն ու լրագրողները ներկայացնում էին տեղեկատվություն, որն անաչառության և օբյեկտիվության տեսանկյունից խիստ վերապահումներով պետք էր ընդունել:

-Դե դա մեր իրականության անբաժանելի մասն է:
-Գուցե, բայց այնուամենայնիվ պետք է նկատել, որ բոլոր հրապարակումները, որոնք եղել են, միշտ մեր ուշադրության առարկան են հանդիսացել, մանրամասնորեն ուսումնասիրվել ու դիտարկվել են: Բայց նորից պետք է նշեմ, որ կային դեպքեր, երբ ուղղակի օրենսդրության չիմացությամբ պայմանավորված` որևէ հանգամանք ներկայացվում է որպես խախտում, բայց պարզ է դառնում, որ դրանց խախտում որակելը, ըստ եղած փաստական հանգամանքների, անհնար է` հաշվի առնելով օրենսդրությունը: Սա էլ արդեն մյուս կողմն է, որը վերաբերում է օրենսդրության չիմացությանը: Օրինակ՝ որպես ընտրախախտում է նշվել մի դեպք, ըստ որի մի տարեց անձ եկել է քվեարկության և քվեարկությունից հետո դուրս է եկել ընտրախցից` քվեաթերթիկն ու ծրարը ձեռքին` չիմանալով ինչ անել: Նա չի տիրապետել օրենսդրության պահանջին, նրան մոտեցել են, օգնել են, թերթիկը դրել են ծրարի մեջ, քաղաքացին ի վերջո կատարել է իր ընտրությունը:

Երբ օրվա ընթացքում հետևում էինք ընտրություններին, Աբովյան քաղաքում պարզվեց, որ անգամ թեկնածուներից մեկը, գալով տեղամաս, չի իմացել, թե քվեարկությունից հետո ինչպես պետք է վարվել` ծրարի մեջ դնել, գցել տուփի մեջ և այլն: Նույնիսկ այն աստիճանի չի տիրապետել օրենսդրությանը, որ անգամ իր սեփական քվեի վերաբերյալ տեղամասում բացահայտումներ կատարեց:
Անգամ ինչ-ինչ դատողություններ է սկսել ներկայացնել այլ թեկնածուների հետ կապված և այլն: Հիմա այս պարագայում, եթե իրավագիտակցության աստիճանը այսպիսին է եղել, եթե մարդը չի իմացել, դա չի կարելի ընտրախախտում որակել: Եթե մարդը չգիտի, դրա համար կա ընտրական հանձնաժողով, որը պարտավոր է օգնել, բացատրել և ուսուցանել:

Ուստի` պետք է նշել, որ նշված դատողություններն իրենց էպիզոդիկ բնույթով, իրենց քանակով և բովանդակային նկարագրով ցույց են տալիս, որ ընտրությունները երեք քաղաքային համայնքներում, ինչպես նաև հանրապետության մնացած բոլոր համայնքներում, անցել են օրենսդրության պահանջներին լիակատար համապատասխանության պայմաններում:

Եվ սա է վկայում այն համգամանքը, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներ որևէ համայնքի վերաբերյալ չի ներկայացվել քվեարկության վերահաշվարկ իրականացնելու որևէ պահանջ կամ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որևէ դիմում: Եթե նշված պայմաններում վստահված անձինք չեն ներկայացնում դիմում վերահաշվարկ կատարելու մասին, ապա դա խոսում է բացառապես մեկ հանգամանքի մասին, որ տեղի է ունեցել ընտրական գործընթաց, քվեարկության արդյունքների ամփոփում, թափանցիկության լիակատար ապահովմամբ, որովհետև եթե մենք ուսումնասիրում ենք արդյունքները, պարզ է դառնում, որ կան համայնքներ, որտեղ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների միջև ձայների շատ փոքր տարբերություն է` մինչև 7 քվե, 10 քվե, 12 քվե, և այս պայմաններում չի ներկայացվում դիմում վերահաշվարկ կատարելու համար:

Շատ ուշագրավ է, որ կան դեպքեր, երբ թեկնածուների ստացած ձայների միջև տարբերությունը 15-16 է, իսկ անվավեր ճանաչված քվեաթերթերի քանակն ավելի մեծ է, բայց նույնիսկ այս դեպքում եթե վերահաշվարկի դիմում չի ներկահացվում, դա նշանակում է որ բոլոր թեկնածուների վստահված անձինք, ովքեր ներկա են եղել ամփոփման փուլին, լիարժեք համաձայն են այն պատկերին, որն ամրագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրության մեջ:

Հակառակ դեպքում՝ մարդիկ իրենց ընտրական իրավունքներին քաջատեղյակ են, ինչպես ցույց է տալիս ընտրական գործընթացը, բնականաբար կներկայացնեին դիմումներ և կփորձեին իրենց իրավունքները պաշտպանել: Սա է այն ընդհանուր գնահատականը, որը կարելի է տալ այս ընտրություններին:

-Մամուլում կրկին անգամ բարձրացվեց ընտրացուցակների հարցը և որոշ դիտարկումներ եղան նաև առանձին համայնքներում ցուցակների և մշտական բնակչության ցուցանիշեների ընդգծված անհամապատասխանության վերաբերյալ:
-Այդպիսի հրապարակումներ կային, նաև Ազգային ժողովում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ եղան ելույթներ, որոնք անդրադարձան այդ հրապարակումներին և ավելի զարգացրին այնտեղ հնչեցված տեսակետները:

Դրանցից մեկը վերաբերում էր ընտրողների թվի հետ կապված որոշակի դատողություններին, որոնք ներկայացվել էին ԶԼՄ-ներից մեկի միջոցով, երբ վկայակոչվում էին ԿԸՀ-ի կողմից ներկայացված թվերը, և դրանք համադրվում էին մարդահամարի տվյալների հետ, ու դրանց հետ կապված արվում էին դատողություններ, թե ինչպես կարող են ընտրողների նշված թիվը և մարդահամարի թիվը լինեն գրեթե նույնը, կամ որ ընտրացուցակներում ներկայացված թվերը կարող են լինել ավելի մեծ, քան մարդահամարի արդյունքներն են և այլն:

Այս տեսակետը փորձեց զարգացում ապրել նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից: Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, բայց քանի որ շահարկումներ անելու փորձ է կատարվում, մեկ անգամ ևս կուզեմ պարզաբանել, որ երկու անհամադրելի հանգամանքները համեմատելով անել դատողություններ, մեղմ ասած, որևէ տրամաբանության չի ենթարկվում: Մենք բազմիցս ասել ենք, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության հաշվառում: Պետք է ընդամենը մի փոքր ջանք գործադրել, համակարգչով համապատասխան որոնում իրականացնել և ծանոթ լինել այն մեթոդաբանությանը, որով իրականացվում է մարդահամարի թվերի հաշվարկը:

Այսինքն, եթե տարբեր ցուցանիշներ ստանալու համար դրվում են տարբեր մեթոդներ, ապա այս երկուսը ոչ մի հիմնավորմամբ չեն կարող համադրվել միմյանց հետ:

Սա ուղղակի թվային մանիպուլյացիա է, որով փորձ է կատարվում ստվերել այն գործընթացը, որը տեղի է ունենում: Ավելին` նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները եղել են ընդգրկված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, և որևէ դիմում-բողոք, որևէ հատուկ կարծիք վերջիններիս կողմից չի ներկայացվել ընդհանրապես: Եվ այս պարագայում վերցնել չհամադրվող թվերով համադրություն իրականացնել ու հայտնել նման կարծիք, սա նշանակում է` կեղծիքում մեղադրել նույնիսկ սեփական կուսակիցներին, ում որ նշանակել են տվյալ տեղամասերում` իրականացնելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի գործառույթներ: Բայց փաստը մեկն է, որ նշված թափանցիկ պրոցեսի ընթացքում, եթե լիներ գեթ մեկ դեպք, դա անմիջապես կհայտնվեր:

-Եթե ենթադրենք, որ անձը եղել է ՀՀ քաղաքացի և 1990-ականներին մեկնել է արտերկիր, նա շարունակում է մնա՞լ ընտրողների ցուցակներում:
-Նա շարունակում է մնալ ընտրացուցակներում, քանի որ շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և դիմում չի ներկայացրել ռեգիստրից դուրս գալու համար, իսկ մարդահամարի պարագայում հիմք է ընդունվում մշտական բնակությունը կամ մինչև 1 տարի բացակայությունը երկրից: Այսինքն` այն մարդը, ով 1 տարուց ավել բացակայել է Հայաստանից, մարդահամարի մեթոդաբանությամբ չի ընդգրկվում հաշվարկային ցուցակներում, իսկ ընտրողների ռեգիստրի պայմաններում մոտեցումն այլ է:

-Ամեն դեպքում, որպեսզի ցրվի այն մտայնությունը, որ ընտրացուցակներն ուռճացված են, բոլոր դեպքերում դրանց կրկնակի ստուգման ի՞նչ մեխանիզմներ կան:
-Նախ առաջինը` ես ցանկանում են փաստել մի շատ կարևոր հանգամանք. քվեարկության ամբողջ ընթացքում բոլոր համայնքներում միասին, իսկ ես նշեցի թե ինչ կարգի, ինչ ծավալի դիտարկում է եղել բոլոր ընտրական տեղամասերում, միայն մեկ դեպք է արձանագրվել Աբովյան համայնքում, երբ տարեց մի կին քվեարկությունն իրականացնելուց հետո երկրորդ անգամ մի քանի ժամ հետո այցելել է ընտրական տեղամաս, և երբ վերջինիցս փորձել են պարզել, թե ինչու է նա եկել ընտրական տեղամաս, պատասխանը եղել է հետևյալը, որ եկել եմ քվեարկելու: Եվ երբ որ վերջինիս ասել են, որ դու մեկ անգամ արդեն եկել ես և քվեարկել, նա ուղղակի անմիջապես հեռացել է ընտրական տեղամասից: Ընդամենը սա է եղել:

Մենք չունենք որևէ դեպք սրանից զատ, որ անձը երկրորդ անգամ փորձ է կատարել գալ ընտրական տեղամաս: Պետք է հաշվի առնենք շատ կարևորագույն մի հանգամանք. հատկապես գյուղական համայնքներում, ինչու չէ` նաև քաղաքային համայնքներում, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, որպես կանոն, ընտրվում են այդ նույն հատվածից, տեղամասը սպասարկող տարածքից: Այսինքն նրանք բոլորին նույնիսկ դեմքով են ճանաչում: Այս պարագայում, երբ որ մարդը գալիս է ընտրական տեղամաս երկրորդ անգամ ընտրելու, նրան բացահայտելը որևէ մեծ խնդիր իրենից չի ներկայացնում:

Ավելին, ընտրողների ցուցակները մենք հրապարակում ենք ընտրություններից 40 օր առաջ: Այսինքն` ընտրապայքարի մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ցուցակների հետ, հայտնաբերի տարբեր թերություններ, կարող է գալ այդ թերությունների վերաբերյալ ներկայացնել իր դատողությունները:

-Քանի որ խոսեցիք կրկնաքվեարկություների մասին, պետք է նշեմ, որ մտավախություն կար, որ ID քարտերով մարդիկ կարող են քվեարկություն կատարել, և քանի որ այդ դեպքում անհնար է կիրառել դրոշմակնիք, ապա այդ մարդիկ կարող են երկրորդ անգամ քվեարկել:
-Նախ դրոշմակնքման ինստիտուտի մասին ընդհանրապես: Մենք արտահայտվել ենք դեռևս համապետական ընտրություններից հետո, դա մեր հաղորդագրության մեջ էլ է փաստված, որը մենք ժամանակին ներկայացրել ենք նաև Ազգային ժողով: Այնտեղ մենք ներկայացրել էինք, որ դրոշմակնքման ինստիտուտը` որպես լրացուցիչ ինստիտուտ, ըստ էության, չի կարելի համարել մի մեխանիզմ, որը բացառում է ցանկացած հանգամանք և այլն: Վերջինս սոսկ լրացուցիչ գործիք է միշտ եղել: Եվ եթե ասենք` դրոշմակնքմամբ տեղի է ունենում ինչ-որ երևույթների, խախտումների կանխում և այլն, դա միանշանակ ուռճացված մոտեցում է և այդպես չէ: Ինչու՞, որովհետև մենք խոսում ենք ցուցակների հրապարակայնության մասին, այսինքն` հրապարակում ենք հստակ ցուցակներ և քանի որ ցուցակներն էլ կազմում են ըստ անձի բնակության վայրի և անձը գալիս է ընտրական տեղամաս կամ նրա նույնականացման քարտը, որի վրա կա վերջինիս անուն-ազգանունը, անուն ազգանունով հեշտությամբ կարելի է գտնել այդ ցուցակներում, եթե այնտեղ չկա նույնիսկ հասցե: Եվ եթե նման խնդրի մասին խոսվում է, ապա գոնե պետք էր վերցնել մի տասը տեղամասի ցուցակները, ցուցակները համադրել և ցույց տալ, որ օրինակ` նույն անձի անուն-ազգանունը բոլոր տեղամասերում էլ փաստված է: Այս պարագայում եթե արվեին նման դատողություններ, բնական է` կունենար որևէ հիմք: Բայց եթե անձի անուն ազգանունն ընդամենը մեկ ցուցակում է, անձը գալիս է տեղամաս, ներկայացնում է իր նույնականացման քարտը, ցուցակում ստուգվում է նրա անուն ազգանունը և նա քվեարկություն է կատարում: Եվ եթե նա կատարեց քվեարկություն ու գնաց կողքի տեղամաս, որտեղ չկա իր անուն-ազգանունը, չի կարող, որովհետև նման խախտման բացահայտումը ի տարբերություն այն անձանց, ովքեր կարծում են, որ դա բացահայտվում է դրոշմակնքման փուլում, սխալվում են, որովհետև այդ բացահայտումը տեղի է ունենում ցուցակները լրացնելիս:

Ուրեմն` ցուցակների հրապարակայնությունն առաջին կարևորագույն գործոնն է:

Երկրորդը` վստահված անձինք ունեն աշխատատեղ հանձնաժողովի երկու անդամների միջև, որ նստում-հետևում են ամբողջ գործընթացին: Այսինքն` նրանք տեսնում են՝ ով է գալիս, անձը հաստատող փաստաթղթի տեղեկություններն են տեսնում, ցուցակը ստորագրելու գործընթացն են տեսնում: Այսինքն` այս պայմաններում հրապարակայնությունը լիակատար է ապահովվում: Եվ եթե մարդը գալիս է տեղամաս, որտեղ անձը հաստատող փաստաթղթով մեկ անգամ արդեն եկել է, սա բնական է, որ նրա անուն ազգանվան դիմաց պետք է լինի գրառում, պետք է լինի ստորագրություն: Եվ եթե ստորագրված է, սա արդեն փաստում է, որ այդ մարդն արդեն եղել է այդ տեղամասում:

Այսինքն` եթե կրկին անգամ նա գա, պարզ կդառնա, որ այնտեղ կա ստորագրություն, և նա եկել է երկրորդ անգամ ու պետք չէ վերջինիս տալ քվեաթերթիկ, որպեսզի նա հասցնի քվեարկի, դուրս գա քվեատուփի մոտ ու նոր բացահայտվի, որ նա արդեն քվեարկել է: Եվ այս ամբողջ ընտրությունների ընթացքում մենք, իհարկե, եզակի նման երևույթների հետ արդեն առնչվել ենք: Եզակի դեպքեր են դրանք եղել, երբ որ անձը փորձել է գալ տեղամաս և երկրորդ անգամ քվեարկել: Նախորդ ընտրությունների ժամանակ համայնքներից մեկում եղավ նման բան, այս ընտրությունների ժամանակ էլի մեկ դեպք եղավ: Բոլոր դեպքերում հանձնաժողովը կանխել է հենց ցուցակը ստորագրելու պահին:

Սա էր պատճառը, որ մենք կարծում էինք` դրոշմակնքման ինստիտուտը այս պարագայում որևէ խնդիր չի լուծում: Դրոշմակնքման ինստիտուտն արդյունավետ կարող է գործել այն համակարգերում, որտեղ ընտրողների մշտական ցուցակ չկա: Այսինքն` անձը գալիս է ընտրական տեղամաս և ընտրական տեղամասերում է կազմվում ընտրողների ցուցակը: Կան այդպիսի երկրներ, նաև Արևելյան Եվրոպայում կան, երբ ընտրողը գալիս է տեղամաս, ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, նրա անուն ազգանունը լրացվում է ընտրողների ցուցակում, ի դեպ` այդ երկրներում կա նաև այսպիսի կարգ, երբ ընտրողն ազատ է ցանկացած ընտրական տեղամաս գնալ: Այսինքն` նա կաշկանդված չէ մշտական բնակության վայրով: Եվ այս պարագայում, քանի որ այս մեխանիզմն է գործում, անձնագրի մեջ համապատասխան նշագրում է կատարում դրոշմով, որպեսզի նա ուրիշ տեղամաս չգնա: Բայց եթե մենք ունենք նախապես հաստատված ցուցակներ, այդ ցուցակները բաց են, աննախադեպ հրապարակայնություն գոյություն ունի այդ ցուցակների հետ կապված, և այս պարագայում խոսել, որ դրոշմակնքման ինտիտուտով կանխվում է կրկնակի անգամ քվեարկելու ինստիտուտը, դա միանշանակ այդպես չէ, որովհետև այն ունի օժանդակող, աջակցող հատկություն, բայց ոչ առանցքային, ոչ հիմնական: Այդ երևույթի կանխման հիմնական միջոցը ցուցակների հրապարակայնությունն է, ընտրական ամբողջ գործընթացի քվեարկության մեխանիզմի ժամանակ հրապարակայնության ապահովումն է, վերջին հաշվով` տեղամասերում վստահված անձանց, դիտորդների լիակատար մասնակցություն ունենալը և հետևելն է այդ գործընթացին: Կանխողը սա է:

-Փաստորեն՝ կրկնաքվեարկությունները կանխելու գործիքներ կան, որոնք պետք է կիրառվեն հենց տեղամասերում, ըստ որում՝ դրա կիրառող թեկնածուներն ու կուսակցություններն են, որոնց ներկայացուցիչները տեղամասային կենտրոններում ներկա են վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի կարգավիճակով:
-Նորից եմ ասում՝ հնչող գնահատականները, որ տրվում են, թե տեղի են ունեցել նման դեպքեր, անկեղծ ասեմ` շատ զարմանալի էին: Երբ օրինակ 20-25 մարդ միաժամանակ մասնակցում է ընտրական գործընթացին հետևելուն, երբ նույնիսկ անգամ դիտորդներն են նշում, որ նույնիսկ վստահված անձինք իրենց մոտ ունեին ինչ-որ ցուցակներ, որոնցով ստուգում էին իրականացնում և այլն, սրանք բոլորը հասարակական ստուգման եղանակներ են հանդիսանում: Եվ այս պայմաններում խոսել, որ կրկնաքվերակություն է եղել, այն դեպքում, երբ այդ անձանցից ոչ մեկը չի եղել, այն դեպքում, երբ որ նշված քաղաքական ուժերի ներկայացուցիչներից որևէ մեկը նման դիմում չի ներկայացրել, զարմանալի է: 

Նման պայմաններում անել ինչ-որ դատողություններ, ես կարծում եմ` դրանք բացառապես մերկապարանոց հայտարարություններ են, որոնք, ըստ էության, ունեն մեկ նպատակ` փորձել ստվերել ընտրական գործընթացը կամ էլ ով գիտի…

-2017-18 թվականների ընտրական ցիկլին ընդառաջ տեղական բոլոր ընտրությունները նաև որոշակի թեստ են՝ բացահայտելու համար իրավահարաբերությունների թերի կարգավորումները: Այսօր, Ձեր կարծիքով, գալիք համապետական ընտրություններին ընդառաջ, կա՞ անհրաժեշտություն փոխելու ընտրական օրենսդրությունը: Օրինակ՝ կարգավորելու գործընթացի մասնակիցների միաժամանակյա ներկայությունը տեղամասում:
-Նախ կուզեի նշել, որ դեռևս համապետական ընտրությունների ժամանակ, դրանից հետո և նույնիսկ Երևանի ավագանու ընտրություններին եղան նաև միջազգային դիտորդներ, որոնք այդ մասին նույնպես բարձրաձայնում էին: Այսինքն` էլի խոսվում էր այն մասին, որ երբ այցելում են տեղամասեր, տեղում ստեղծվում էր մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացին հետևող անձանց թիվը մի քանի անգամ գերազանցում էր ոչ միայն հանձնաժողովի անդամներին, այլ նաև տեղամասում ներկա գտնվող ընտրողների թվին, և իրականում այստեղ խնդիր էին տեսնում, որ տեղամասային կենտրոններում նման մեծ մասնակցությունը և հրապարակայնությունը միանշանական շատ կարևոր է, բայց շատ հաճախ նմանատիպ մասնակցությունը ուղղակիորեն կարող է խոչընդոտող գործոն լինել` նույնիսկ ընտրողների համար իրենց իրավունքներն իրացնելիս:

Բայց, այնուամենայնիվ, մեզանում ամենակարևոր գործոններից մեկն ընտրական գործընթացի հրապարակայնության առավելագույն ապահովումն է, որը, կարծում եմ, այսօր իրականացվում է: Սա շատ ավելի կարևոր գործոն է նաև հանրային վստահության կայացման տեսանկյունից, նաև թե վստահված անձինք, թե ԶԼՄ-ները այս ֆունկցիաները պետք է իրականացնեն լիարժեք ծավալով, հետևաբար այս առումով սահամանափակումների կիրառումը լուրջ արդյունավետություն չի կարող տալ: Որովհետև, եթե հասարակության որևէ շերտի կամ քաղաքական ուժերի մոտ կան ընտրական գործընթացի նկատմամբ որոշակի վերապահումներ, ապա դրա հաղթահարման լավագույն ձևը հրապարակայնության ապահովումն է:

Կարծում եմ` ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել ՀԿ-ների կամ օրինակ ԶԼՄ-ների կողմից ընտրական տեղամասեր գործուղվող մարդկանց` ընտրական գործընթացին տիրապետելու խնդիրներին:

Շատ հաճախ նշված անձինք գալով ընտրական տեղամասեր և իրականացնելով գործընթացին հետևելու իրենց իրավասությունները, հաճախ չտիրապետելով ընտրական օրենսդրության առանձին դրույթներին, հենց իրենք են թույլ տալիս ընտրական օրենսդրության խախտումներ:

Ոչ միայն հանձնաժողովի անդամները, այլև այն անձինք, ովքեր գնում են ընտրական տեղամաս և այնտեղ իրականացնում են դիտորդական գործառույթ, լուսաբանման գործառույթ, իրենք էլ պետք է լիարժեք իրազեկ լինեն ընտրական օրենսդրությանը, որպեսզի ընտրական գործընթացի հետ կապված ներկայացված տեղեկատվության կամ իրենց գործելաոճով ոչ միայն ի զորու լինեն լիարժեք կերպով պաշտպանելու իրենց իրավունքները (վերջիններս ունեն բազմաթիվ իրավունքներ), այլ նաև չդրսևորեն վարքագիծ, որով կխախտեն ընտրական օրենսդրությունը:

Ինչ վերաբերում է ընդհանուր ընտրական օրենսդրության կատարելագործմանը, ապա գաղտնիք չէ, որ համապետական ընտրություններից հետո կային դիտորդական առաքելությունների կողմից առաջարկություններ, որոնց հետ կապված ժամանակին ակտիվ քննարկումներ եղան և բնական է, որ այդ առաջարկություններում ևս կային բավականին կարևոր դրույթներ: Եվ սա բնական է, որովհետև հասարակական հարաբերությունների զարգացման էվոլուցիան ստիպում է առանձին հարցերի հետ կապված գտնել նոր լուծումներ:

Զրուցեց քաղաքագետ Արմեն Մինասյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}