Ինչո՞ւ է Պուտինը մեկ ժամ սպասեցրել Հռոմի Պապին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից ուշանալու պատճառը Միլանում ընթացող երկարատև բանակցություններն էին, որը համաձայնեցված էր Վատիկանի հետ: Ռիա Նովոստիի տեղեկացմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ ժամից ավելի ուշացել է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից: Հանդիպումը նշանակված է եղել տեղի ժամանակով 17:00-ին: 17:25 Պապի անձնական քարտուղարը դուրս է եկել Պուտինին դիմավորելու, սակայն ՌԴ նախագահը եկել է միայն 45 րոպե անց:
«Իրականում, Հռոմի պապի հետ հանդիպումը նախատեսված ժամանակից մի քիչ ուշ է կայացել: Դա պայմանավորված էր նրանով, որ Միլանում ընթացող բանակցությունները երկարեցին, ինչպես նաև՝ Միլանի և Հռոմի փողոցներով ավտոշարասյունը դանդաղ էր ընթանում»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան