Հասարակություն 15:28 11/06/2015

Նրանք սիրում են կյանքը, նրանք արարում են (լուսանկարներ)

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Նարինե, Սոնա, Անահիտ, Աշխեն…այս կանանց մի քանի բան է միավորում: Նրանք հաշմանդամություն ունեն, ապրում են Եղեգնաձորում, չեն դադարում սիրել կյանքը, չեն դժգոհում, աշխատում են, արարում են…

Աշխեն Մարգարյանին Panorama.am-ի ընթերցողները ծանոթ են: Ուժեղ կամքի, պայքարի արդյունքում այդ տարածքում ամեն օր մի քանի՝ մեկը մեկից գեղեցիկ տորթ է պատրաստվում: Տիկին Աշխենը ամեն աշխատանքի մասին առանձին հրճվանքով է խոսում, նորանոր ծրագրեր է մշակում, որոնց նպատակը հաշմանդամություն ունեցողներին աշխատանքով ապահովելն է:

«Շատ դժվար պահեր են եղել իմ կյանքում, նույնիսկ ինքնասպանության փորձեր եմ արել, ես միայնակ էի զգում: Բայց ես մի օր որոշեցի, որ ուզում եմ ապրել, ուժեղ եմ, ասացի՝ ինձ բերեք մարգարին, շաքարավազ, ալյուր… Առաջին անգամ այս ապրանքները մոտակա խանութից նիսյա առանք, հիմա փառք աստծո, ապրում եմ, ուրիշներին օգնում, աշխատատեղ ստեղծում: Վայոց Ձորում շատերն են ինձ ճանաչում, իրենց ուրախ առիթների կարևոր բանը՝ տորթը ինձ վստահում, հետո էլ գոհ մնում»,-ասում է տիկին Աշխենը:


Հիշում է, որ չիմացած բանը մի քանի վարպետներից հարցրել է, թաքցրել են, «թե մենք փող ենք տվել սովորել, ինչի պիտի քեզ ասենք»: Ասում է, վարպետության վերաբերյոլ ոչ մի գաղտնիք ինքը չունի, հարցնողին պատասխանում է, չիմացողին՝ սովորեցնում:

Սայլակով տեղաշարժվող այս կինը միայն ձեռնարկատիրական գործունեությամբ չի սահմանփակվում, հասարակական գործունեություն էլ է ծավալում, ինքնուս տորթ թխողն ուսանողներ էլ ունի:



76-ամյա Սոնա Մաթևոսյանը քայլել չի կարողանում 2 տարեկանից` մանկական պարալիչից հետո: Նա ամեն ինչ անում է անվասայլակին նստած:

«Հայրս մեկնեց պատերազմ, չվերադարձավ: Ապրեցի ինքնուրույն, այպես ասենք: Դպրոց չեմ գնացել, բայց հիմա կարդում եմ, գրում եմ հայերեն էլ, ռուսերեն էլ: Հետո ինքնուս դերձակուհի դարձա, ոչ ոք ինձ ոչինչ չի սովորեցրել: Նույնն էլ ասեղանագործությունը, Աստված ինձ մի բան է նվիրել, ես մի քիչ շուտ ու մի քիչ լավ եմ ամեն ինչ պատկերացնում: Եթե Եղեգնաձորից դուք ինչ-որ մեկին ճանաչում եք, կարող եք հարցնել, նրանց մայրերը միշտ էլ ասել են՝ Սոնիկը Եղեգնաձորի լավագույն դերձակուհին էր: Ես 18 տարեկան էի, եղբայրս ամուսնացավ, պատկերացնում եք, հարսնացուի շորը ես եմ կարել»,-Panorama.am-ին պատմում է տիկին Սոնիկը:

Հիմա էլ դերձակությամբ չի զբաղվում, ասեղնագործում է սփռոցների վրա, նվիրում բարեկամներին: Մենակ է ապրում, բայց քիչ է միայնակ լինում, քրոջ, եղբոր երեխաների, ընկերուհիների ուշադրության կենտրոնում է:



Լավ ձայն էլ ունի: Հիշում է, որ մի անգամ Երևանում մրցույթի է մասնակցել: Ձայնը շատ են հավանել, հարցրել են՝ ինչ եք ուզում: Անկեղծ է եղել, մի պատշգամբ կառուցելու թույլտվություն է խնդրել: Թողել են, հիմա պատշգամբը կնոջը դրսի աշխարհի հետ կապող հիմնական միջոցն է: Այստեղ ծաղկանոց է սարքել. «Էսօր արդեն 6-7 անգամ շշով ջուր եմ տարել, լցրել ծաղիկների վրա, շոգից կուչ էին եկել»:

Ուլունքագործություն, հելյունագործություն էլ գիտի, բայց մեծանալու հետ ձեռքերը սկսել են դողալ, դժվարանում է:

Պատմում է, որ 72-ամյակը նշելու համար մի սփռոց էր ասեղնագործել: Բայց մինչև իր ծնունդը՝ բարեկամներից մեկի զինվոր որդու տարեդարձն իր տանը նշեցին. «Ես էդ սփռոցն առաջին անգամ փռեցի սեղանին, ես ավելի շատ ուրախացա: Գիտեք, ես ուրախ եմ, գոհ եմ, եթե ինչ-որ մեկն ինձ մոտ կյանքից դժգոհում է, ես ասում եմ՝ ինձանից ամաչի»:

54-ամյա Անահիտ Դովլաթյանն էլ հենաշարժողական ապարատի խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում: Նա աշխատում է, հաշվապահ է, ազատ ժամերին էլ տիկնիկներ է պատրաստում, որոնք արդեն հասցրել են ներկայացվել Վայոց Ձորում կազմակերպված մի քանի ցուցահանդեսներում: Ոչ ոքից չի սովորել, իր երևակայության արգասիք են՝ հայկական տարազներով, բնավորության որոշ գծերով:

Առաջին անգամ ձեռագործ տիկնիկները ներկայացվեցին Մալիշկա գյուղում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, դրանցից մի քանիսը վաճառվեցին:


«Դրանից մեկ շաբաթ հետո Վայոց Ձորում բերքի տոնն էին նշում, արդեն մարզպետարանից առաջարկ ստացա՝ տիկնիկները ներկայացնելու: Հիմա պատրաստած տիկնիկների կեսից շատը վաճառվել է»,-ասաց Անահիտը, նեղվելով, որ հիմա չի հասցնում շատ ժամանակ տրամադրել տիկնիկագործությանը:

Նարինե Մովսիսյանն էլ լավ նկարում է: Հիմա դժվարանում է նկարչության համար անհրաժեշտ նյութերը գնել: Հիմա պոլիմերային կավն է ձեռքի տակ, դրանք դառնում են տարատեսակ զարդեր: Աշխատանքները նվիրում է, ցուցահանդեսների ժամանակ վաճառում: Հենակով քայլող աղջնակը նեղվում է փողոցի անհարմարություններից, ինքը կարողանում է քայլել, բայց սայլակով շարժվողներն ի˚նչ անեն:




«Խարիսխ» ՀԿ նախագահ Սուսանա Իսագուլյանը շրջել է հանրապետության բոլոր մարզերում, բացի Տավուշից, հանդիպել հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց շարքերում հայտնաբերել ստեղծագործող, աշխատող, եռանդով լի մի քանի տասնյակ մարդկանց:

Երեք հոգանոց թիմով տիկին Սուսանան նրանց մասին ֆիլմեր է նկարահանել, որոնք հեռարձակվում են հեռուստաընկերություններից մեկով:

«Ցավոք, Տավուշը դուրս մնաց, ֆինանսավորում չկար: Գտանք 32 մարդ, որոնց մասին ֆիլմեր նկարեցինք: Հաշմանդամություն ունեցողների մասին մի հաղորդում չկա: Սպասում են, թե երբ է դեկտեմբերի 3-ը գալու , որ մի աղավաղված բան ցույց տան, կամ չէ»,-Panorama.am-ին ասաց ՀԿ տնօրենը:

Վերջերս էլ կազմակերպության նախագահը Սիսիանում համահայկական ծաղկի տոն էր կազմակերպել, որին մասնակցելու հրավեր ստացել էին մարզերում ու Արցախում ապրող հաշմանդամություն ունեցող մարդիկ:

«Նրանց համար իսկական տոն եղավ, ցավոք, երկու մարզից չկարողացան գալ, Արագածոտնի մարզի ղեկավարությունը հրաժարվեց ֆինանսավորել, Գեղարքունիքում ապրողներն էլ իրենք են հրաժարվել»: Ասում է՝ իրոք տոնը ստացվել է, մտադիր է այն ամենաամյա դարձնել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}