Հայաստանը ներկայացված է ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակին նվիրված ֆիլմում
ԻԿՕՄՕՍ-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, նշում է իր հիմնադրման 50-ամյակը՝ կոչ անելով իր բոլոր ազգային կոմիտեներին՝ նշանավորելու այն բազմաբնույթ միջոցառումներով: Ի թիվս այլ ազգային կոմիտեների՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստանը ևս միացել է ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը նշելու կարևոր առաքելությանը՝ ի մասնավորի, ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ կազմակերպելով «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում են ԻԿՕՄՕՍ Հայաստան կազմակերպությունից:
Իր 50-ամյակը տոնելու համատեքստում՝ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը պատրաստել է փոքրիկ ճանաչողական ֆիլմ, որտեղ ներկայացված են 50-ամյա գործունեությունն ամփոփող կարևոր ձեքբերումները: Այս ներդրումների շարքում իր ուրույն տեղն ունի ԻԿՕՄՕՍ/Հայաստանը: Ֆիլմում ներկայացված է վերջինիս կողմից հրատարակված «Պահպանություն հանուն ապագայի» ուսումնական ձեռնարկը, և, որ ամենահատկանշականն է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը՝ արտացոլված Ջուղայի խաչքարերի ավերումը պատկերող լուսանկարի վրա:
Ֆիլմը տեղադրված է միջազգային ԻԿՕՄՕՍ-ի պաշտոնական վեբ-կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում