Բիբինն ո՞վ դառավ. Վարդան Այվազյան
«Դիմել ենք Բիբին, որպեսզի մասնակցի խոհրդարանական լսումներին, մարդը հստակ ներկայացնում է, թե ինչու չի մասնակցում»,- այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Այնուհետև Վ.Այվազյանը կարդաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակը, որտեղ գրված էր, թե ինչու չի մասնակցում լսումներին. «Հաշվի առնելով այն հանգամանքը,որ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է բոլոր հիմնավորումները, պատրաստել է սակագնի թանկացման որոշման նախագիծը, իրենց ընկերության մասնակցությունն այս լսումներին արդյունավետ չէ»:
Վ.Այվազյանը նշեց, որ ինքը անձամբ է Բիբինին հրավիրել այս լսումներին, սակայն նա մերժող պատասխան է ստացել:
«Ինքը համանման վերաբերմունք կստանա, անկախ նրանից, թե այդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է: Բիբինն ո՞վ դառավ…կներեք, մարդ ա, չի ուզում մեր հետ քննարկի: Ես էլ հեշտ կոտրվող չեմ, պլաստիրին չեմ, որ կոտրվեմ»,- ասաց Վ.Այվազյանը:
Նախորդող`
Բա որ մի օր վեր կենանք, տենանք ՀԷՑ-ը գմփացել ա, մենք ի՞նչ ենք անելու. Փաշինյանը՝ Նազարյանին
Պարոն Բիբինը ստում է. Ռոբերտ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները