«Ժողովուրդը շվարած ա». Ճոճկանում ձվի չափ կարկուտը տանիքներ է կոտրել
Հունիսի 11-ին կեսգիշերին մոտ Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղացած կարկուտը գյուղի 300-ից ավել բնակչի տանիքներ է կոտրել, փշրել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը:
Գյուղապետի խոսքով, հուսահատ վիճակում են գյուղացիները, քանի որ երեկվա կարկուտի հետևանքով պտղատու այգիներ, ցորենի դաշտեր և տներ են վնասվել:
«Ոչ մի լավ բան չկա, Ժողովուրդը ծանր վիճակում ա, շվարած ա, սենց բան չէր եղել: Ինչ բերք, բարիք ունեցել ենք, ոտի հետ գնացել ա»,- ասաց գյուղապետը` նշելով, որ 20 րոպե տեղացած կարկուտը եղել է ձվի չափ:
Նա ասաց, որ սպասում են վնասի չափը հստակեցնելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովը գա գյուղ, տեսնի` ինչ է կատարվել:
«Մարզպետը հետո կգա», ասաց գյուղապետը` հավելելով, որ իրենց տարածքում հակակարկտային կայաններ չկան:
Նշենք, որ Լոռու մարզպետը Արթուր Նալբանդյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան