Բժիշկներ առանց սահմանների. Ադենին հումանիտար աղետ է սպառնում
Բժիշկներ առանց սահմանների (ԲԱՍ) միջազգային հասարակական անկախ և կամավորական կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի Ադեն քաղաքում շարունակվող մարտերի և ռմբակոծությունների հետևանքով հումանիտար իրավիճակը աղետալի է դառնում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ քաղաքի հիվանդանոցները ներկայում այնքան են ծանրաբեռնված, որ եկողներին բժիշկները նայում են փողոցում: Բացի այդ մահացածների դիերը մնում են փողոցներում, քաղաքում զգացվում է սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ կարիք:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան Եմենում հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ վերջիններս գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից: Հունիսի 14-ին Ժնևում բանակցություններ կընթանա երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: