Գլխավոր դատախազի օգնականը երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանը: Երեկ հայտնի դարձավ, որ Խեչոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Համաձայն շրջանառվող լուրերի՝ նրա ազատումը կապված է կոռուպցիոն կասկածների հետ և ԱԱԾ-ում գործ է քննվում։
Հիշեցենք, որ «Հրապարակ» օրաթերթը երեկվա համարում գրել էր. «Տիգրան Խեչոյանի անակնկալ հեռացումը դատախազական համակարգից լուրջ կոռուպցիոն բացահայտումների հետ է կապված, և այդ բացահայտումներով զբաղվում են Հայաստանի հատուկ ծառայությունները: Մեծ գումարներ են նշվում, մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող, որոնք վերցվել են «գործ անելու համար», սակայն հարցերի լուծումն ուշացել է, քցվածներն էլ նախ դիմել են «գողականներին»՝ գումարները հետ ստանալու համար, ապա՝ իրավապահներին: Դատախազությունն այս լուրերը որևէ կերպ չի մեկնաբանում: Գլխավոր դատախազի խոսնակն ընդամենը հայտնեց, որ եթե քրեական գործ հարուցված լիներ, ապա իրենք այս մասին, անշուշտ, տեղյակ կլինեին: Ւսկ Տիգրան Խեչոյանի գոլդ համարներն անհասանելի էին ողջ օրվա ընթացքում, ինչը նման տեղեկությունների կայծակնային արագությամբ տարածման պարագայում զարմանալի չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան