Hurriyet Daily News. «ԱԶԿ-ն կոալիցիոն տարբերակներ է քննարկում ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի հետ»
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կուսակիցներին առաջարկել է որպես կոալիցիոն գործընկերներ դիտարկել Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը և Ազգայնական շարժում կուսակցությանը: Փոխանցում է «Hurriyet Daily News»-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ` Դավութօղլուն երկու հնարավոր կոալիցիոն գործընկերների մասին նշել է, որ Ազգայնական շարժում կուսակցության հետ կոալիցիան համատեղելի կլինի, սակայն Ժողովրդա-հանրապետական կուսակցության դեպքում ավելի շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել: Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետը իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ կոալիցիոն կառավարությունները Թուրքիայի քաղաքական համակարգի համար չեն:
«Ես մտահոգված եմ այն հանգամանքով, որ կոալիցիաները որպես կանոն երկարաժամկետ չեն լինում: Հենց այս պատճառով էլ մենք պետք է պատրաստ լինենք հանրավոր վաղաժամ ընտրությունների անցկացմանը»,- նշել է Դավութօղլուն:
Թուրքական մամուլի հաղորդումների համաձայն` Դավութօղլուն հայտարարել է նաև, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը պետք է կարողանա իր օգտին ծառայեցնել Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկա և նախկին առաջնորդների միջև եղած տարաձայնությունները: