Իրանն ավելացրել է նավթի արտադրության ծավալները՝ ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնելով երրորդ տեղը
«Իրանն ավելացրել է նավթի արտադրության ծավալները՝ նավթ արտանահանող երկրների շարքում զբաղեցնելով երրորդ տեղը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, հղում անելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷԿ) քարտուղարությանը, նշում է, որ Իրանը մայիս ամսվա ընթացքում 1000 բարելով ավելացնելով նավթի արտադրության ծավալները՝ օրական արդյունահանելով 2 մլն 845 հազար բարել նավթ և այդ ցուցանիշով առաջ անցնելով այդ ոլորտի մրցակից համարվող Արաբական Միացյալ Էմիրություններից:
Նավթի արտադրության ոլորտում արձանագրած առաջընթացի արդյունքում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով Իրաքին և Սաուդյան Արաբիային:
Մայիս ամսվա ընթացքում Իրաքն օրական արդյունահանել է 3 միլիոն 695 հազար, իսկ Սաուդյան Արաբիան՝ 10 միլիոն 107 հազար բարել նավթ:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջերս իր ելույթներից մեկում, անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը, նշել էր, որ Իրանի բյուջեի ծախսերի միայն 1/3-ն է կախված նավթից, այդ առումով նավթի գների անկման պատճառած վնասների հատուցման ուղիները կառավարությունը կանխատեսել է:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ, անդրադառնալով տնտեսական խնդիրներին, հայտարարել է. «Պետք վերացնել բյուջեի՝ նավթից ունեցած կախվածությունը. Պետք է ներքին արտադրությունը խթանել և մարդկանց եկամուտները պետք է ապահովվեն հարկերի միջոցով: Այսօր մեզ մոտ հարկահավաքությունը թույլ է, որոշ ներդրողներ խուսափում են հարկերից և դա հանցագործություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում