Ֆիննախը համատարած ստուգումներ է սկսել ՀՀԿ-ականներին պատկանող բիզնեսներում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: Ըստ նույն տեղեկությունների՝ հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկական «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է:
Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում են հայտնվել նաև ՀՀԿ-ականների բիզնեսները: Այսինքն՝ ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: Իսկ դրանց արդյունքում կազմվող ակտերով նշանակվող տուգանքները ՀՀԿ-ականների համար լուրջ գլխացավի առարկա են դարձել, քանի որ նրանք սովոր չեն «անարդարության» և միշտ համոզված են եղել, որ իրենք ապահովագրված են նման ճակատագրից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան